ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան
24
Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան Քաղբանտարկյալներին զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն» Փաշինյանի բռնատիրական ռեժիմը 2 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքը «Նիկոլը մազից է կախված. պատային վիճակի մեջ են գցել». Երվանդ Բոզոյան Փաշինյանի «քննիչները» Ծառուկյանի փաստաբանին կամայականորեն հեռացրել են վարույթից Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան Պատերազմ Արցախում
ԽԼԱՑՈՒՑԻՉ ԼՌՈՒԹՅՈՒՆ այսպես են «ժողովրդավարության և իրավունքի» «պահապանները» արձագանքում Հայաստանում բռնատիրական վակխանալիային Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) Փաշինյանին իր շահերն սպասարկողին «սպասարկեց» պետության հաշվին տարածք տալով Հերթական սկանդալը ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ժամանակ առգրավված գումարը հափշտակել է․ «Հրապարակ» Ձեր այս որոշումն ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին․ Արամ Վարդևանյան Արթուր Սարգսյանը չի մասնակցի ԱԺ նիստերին, եթե նրան ուղեկցեն պրոբացիայի ծառայության աշխատակիցները 30 զոհ՝ փաշինյանական «խաղաղության»՝ 2026թ. ընդամենը 7 ամսվա ընթացքում Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան Ֆրանսիան, բռնապետությունները և «ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը» Եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը. ոստիկանություն Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Ընդդիմադիր առաջնորդներին չեզոքացնում են հերթական զիջումներին ընդառաջ. Ձյունիկ Աղաջանյան Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանը. Հայտարարություն Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 մլրդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը «Պարոն Սարոյան, բանակ եմ գնում». Դասախոսը պատմել է բանակում մահացած զինվորի մասին Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնшuպшնության հասցնելու» համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունները 660 հազար ֆունտ ստերլինգ կծախսեն միջազգային հայցերով պաշտպանության համար ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը «Առինջ մոլ»-ի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատելու հնարավորություն տալ Եթե ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին, շատ դաժան է լինելու բոլորի ճակատագիրը. Դերենիկ Մալխասյան 10 հազար մարդ թող մի ամիս սոված մնա՝ կարևորն իրենք քաղաքական խնդիր են լուծում. Հովիկ Գրիգորյան ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու դատախազության միջնորդությունը, այլ... վերադարձրել է Ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում. Նարեկ Կարապետյան Մի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը Զինծառայողի մահվան առաջին պատասխանատուն ՊՆ-ն է․ իրավապաշտպան Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից բռնագրավված ու իշխանության կողմից սատկացրած առյուծի հերձման ակտը

Էլինար Վարդանյան. Անձայն անհատների հասարակություն

Երբ հնգամյա երեխան կեսգիշերին իր իսկ ննջասենյակում տեսնելով դիմակավորված և զինված անձանց, ովքեր կոչված են նրա անվտանգությունը ապահովելուն, կորցնում է խոսելու ունակությունը, դա այլևս միայն նրա ընտանիքի խնդիրը չէ, դա հասարակության խնդիրն է։ Ավելին՝ նույնիսկ «հասարակություն» ընդհանուր ձևակերպման տակ չի կարելի թաքնվել՝ սա նաև անհատական պատասխանատվության խնդիր է։

Այստեղ ամենևին նշանակություն չունի, թե ո՛ւմ տուն և ի՛նչ հիմնավորումներով են մուտք գործել իրավապահները, այստեղ կարևոր է, որ վաղը, դատավարական նորմերի անտեսման, հասարակության անհաղորդ անտարբերության պայմաններում, որևէ մեկի երեխան պաշտպանված չի լինելու նման ոտնձգությունից։

Վաղը, եթե իրավապահները որոշեն կատարել հերթական հրահանգը, հնգամյա փոքրիկի փոխարեն կարող է լինել ձեր, ձեր բարեկամի, հարևանի, ծանոթի, թեկուզ՝ անծանոթի երեխան։ Եվ եթե այսօր մեզնից յուրաքանչյուրը չարտահայտի իր անհամաձայնությունը, իր անհանգստությունը՝ կատարվածի անթույլատրելիության հետ կապված, ապա մեր լուռ համաձայնությամբ մենք նպաստելու ենք յուրաքանչյուր հաջորդ հակաիրավական վարքագծին։ Վերջին հաշվով՝ նպաստավոր մթնոլորտն ապահովված է։

Ցանկացած նման իրավիճակում շատ կարևոր է անհատական կեցվածքը, անհատի ձայնը. Ինչո՞ւ չեն խոսում «Իմ քայլի» մայր-պատգամավորները, իրավաբան պատգամավորները, նախկին ու ներկա իրավապաշտպանները։ Նիկոլ Փաշինյանն արգելե՞լ է, և դուք այդպես պատրաստվում եք Նոր Հայաստան կառուցել։ Բա այս երեխայի դեպքը տեսնելուց ու ձեր լռությունը վայելելուց հետո, ինչպե՞ս եք նայելու ձեր երեխաների աչքերին։ Հին Հայաստանում գոնե նման սահմռկեցուցիչ դեպքերում տարբեր քաղաքական ուժերի, հաճախ՝ իրար հակառակորդ ներկայացուցիչներին միավորում էր պոռթկումը։ Կան բաներ, որոնք ստիպում են հաղթահարել անձնական կարիերային ռիսկը, շեֆից վախը և այլն։ Նման պոռթկման պահերը շատ կարևոր են հասարակության առողջացման համար։

Մեկին շեֆը թույլ չի տալիս, մյուսին՝ սեփական զգուգաշավորությունը, մյուսին՝ գենետիկ անտարբերությունը, չորրորդին՝ ֆինանսավորողը և այլն։ Ամեն մեկը կարող է մի բացատրություն գտնել, որը զրո արժեք ունի 5-ամյա երեխայի, տարեց ծնողների նկատմամբ կիրառվածի հանդեպ։

5–ամյա աղջիկը դեռ չի խոսում, թեև ես հավատում եմ, որ նա կապաքինվի, և ուզում եմ հավատալ նաև, որ կատարվածը հետք չի թողնի փոքրիկի վրա։ Բայց վստահ չեմ, որ կատարվածը իր հետքը չի թողնելու մեր հասարակության վրա։ Կամ մեր հասարակությունը կգտնի վճռականություն՝ «ոչ» ասելու, կամ կշարունակի երեխաների մասին հիշել միայն բաժակաճառերի ընթացքում՝ հույս ունենալով, որ իր երեխայի հետ նույնը չի պատահի։ Հասարակությունը վերացական բան չէ, այն կոնկրետ անհատներից է կազմված, որոնք այսօր լռում են. լռում են տարբեր խմբակցությունների պատգամավորները, հայտնի մայրերը, իրավապաշտպանները, հանրային դեմքերը։ Ի դեպ, տեսա, որ շոու-բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ իրենց աջակցությունն էին հայտնել երեխային։ Հետաքրքիր կլինի տեսնել՝ ուրիշ ովքեր կխախտեն պաշտոնապես պարտադրված լռությունը և կընդվզեն։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>