Արմեն Ջիգարխանյանը դարձել է Ադրբեջանի առողջապահության նախարարի դստեր կնքահայրը
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանցի Առողջապահության նախարար Օքթայ Շիրալիևը դուստրը՝ Նարմինը Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով քրիստոնեություն է ընդունել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական timetv.live կայքը, Նարմին Շիրալիևան երկար ժամանակ աշխատել է որպես հաղորդավարուհի ռուսական «Культура» հեռուստաընկերությունում, իսկ 2013թ. զբաղեցրել է Մոսկվայի շրջանի ղեկավարի մշակույթի հարցերով խորհրդականի պաշտոնը:
Շիրալիևան բարկացրել է իր հայրենակիցներին Հայ առաքելական եկեղեցում կնքվելու և քրիստոնյա դառնալու որոշմամբ:
Նրա կնքահայրն է եղել հայ դերասան, Խորհրդային միության ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:
Նշվում է նաև, որ նա հաճախակի է նկատվել Մոսկվայում հայերի շրջապատում: Ըստ լրատվամիջոցի նա նաև մասնակցում է Հայ Առաքելական եկեղեցում անցկացվող կրոնական արարողությունների:
Zham.am

