Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրվա ընթացքում 133-ից հասել է 366-ի
Իտալիայում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը մեկ օրվա ընթացքում 133-ից հասել է 366-ի:
Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով ՝ վարակների ընդհանուր թիվն աճել է 25% -ով՝ 5883-ից հասնելով 7375-ի:
Թվերի աճը տեղի է ունենում այն պարագայում, երբ միլիոնավոր մարդիկ հարմարվում են վարակը կանխարգելելու համար կիրակի օրը կիրառված արմատական միջոցառումներին:
Մինչև 16 միլիոն մարդ Լոմբարդիայում և ևս 14 նահանգներում կարանտինի նոր կանոնների համաձայն կարող են տեղաշարժվել միայն անհրաժեշտ հատուկ թույլտվության դեպքում:
Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է երկրում դպրոցների, մարզասրահների, թանգարանների, գիշերային ակումբների և այլ օբյեկտների փակման մասին:
Սահմանափակումները կտևեն մինչև ապրիլի 3-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմը դրական է գնահատել սահմանափակումները, որոնք սահմանել է Իտալիայի կառավարությունը՝ համարելով դրանք «իրական զոհողություններ»:
Zham.am

