Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Դուք քննեք. Վարչապետը մահացած զինծառայողների ծնողներին լուծման մի քանի տարբերակ առաջարկեց. Տեսանյութ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-ի առավոտյան հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների ծնողների հետ: Դիմելով սևազգեստ մայրերին՝ նա ասել է. «Այսօրվա խորհուրդը նաև փորձել ենք օգտագործել մեր խոսակցության համար: Ուզում եմ ասել, որ այսօրվա մեր քննարկման թեման չի լինելու քրեական գործերի ընթացքը, հանգամանքները և մանրամասների քննությունը, այլ մեր քննարկումը լինելու է շատ ավելի լայն: Նախ ուզում եմ ասել, թե ինչպես եմ վերաբերում այն փաստին, որ շատ հաճախ, որոշակի պարբերականությամբ դուք ստիպված եք լինում կառավարության կամ տարբեր պետական գերատեսչությունների առաջ ակցիաներ կազմակերպել: Ես չգիտեմ դա դրսից ինչպես է երևում, բայց դա ինձ համար ամեն անգամ շատ մեծ ցավ է և կարծում եմ` մեծ ցավ է նաև Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար:

Բայց այստեղ կա մի գլոբալ հարց, իսկ ինչո՞վ է ավարտվելու այս ամեն ինչը, որովհետև այստեղ շատ պարզ խնդիր կա դրված, մենք պետք է ունենանք հանգուցալուծում, որովհետև դա ինչպես առաջին հերթին ձեզ համար է ցավ, ցավ է նաև մեր ժողովրդի համար: Մենք պետք է հասկանանք, որ պետք է գտնել լուծում, սա համարում եմ մեր ընդհանուր խնդիրը, ընդհանուր ասելով, նկատի ունեմ մեր ժողովրդի խնդիրը, որովհետև մարդկանց մոտ էլ բնական հարց է առաջանում, թե սա ի՞նչ պատմություն է և այս պատմությունը երբ է ավարտ ունենալու:

Սա խնդիր է մեր պետության, Զինված ուժերի, իրավապահ համակարգի, կառավարության համար և հետևաբար, ես այսօր հրավիրել եմ ձեզ լուծման տարբերակներ առաջարկելու, որովհետև մեր առաջին հանդիպման ժամանակ մենք ինչ-որ մի լուծման բանաձևի շուրջ համաձայնվեցինք, բայց որքանով հասկացանք՝ այդ բանաձևը չի աշխատում և մեզ պետք է գտնել նոր բանաձև: Բայց ես ուզում եմ նախ լինի մեկ նախնական պայմանավորվածություն, որ մենք բոլորս պայմանավորվում ենք մի հանգամանքի շուրջ, առանց բացառության պետք է ընդունենք ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսին է այդ ճշմարտությունը, անկախ նրանից` մեզնից յուրաքանչյուրին որքանով է ընդունելի, որքանով՝ անընդունելի, որքանով ենք մենք ուզում համակերպվենք: Բայց ի վերջո բոլորս պետք է առերեսվենք այդ ճշմարտության հետ:

Ես այսօր խնդիր եմ համարում հետևյալը. այս ամենի արդյունքում դուք պետք է դադարեցնեք ձեր ակցիաները, ոչ թե նրա համար, որ ուղղակի դադարեցնեք, այլ նրա, որ մենք պետք է համաձայնության գանք ճշմարտության հասնելու եղանակների շուրջ: Եթե, իհարկե, համաձայնության չգանք, բնականաբար դուք կշարունակեք»:

Կառավարության ղեկավարն առաջարկել է ծնողներին ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննչական խմբում կընդգրկվեն նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը: Վարչապետը հավելել է, որ բոլոր իրավաբանների ծախսերը կհոգա կառավարությունը և ծնողներն իրենք քննչական խմբի հետ համաձայնությամբ կորոշեն քրեական գործերի քննման սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգով, թե վաղեմության ժամկետով: Կարևորվել է նաև, որպեսզի քննչական խմբի անդամները մինչ այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին:

Վարչապետի առաջարկի շուրջ ծավալվել է քննարկում, Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների հարցերն ու առաջարկությունները: Արդյունքում՝ վերը նշված առաջարկն արժանացել է հավանության և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծնողները ապրիլի 10-ին գրավոր կներկայացնեն փաստաբանների իրենց թեկնածուներին: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նաև մինչ ապրիլի 10-ը հանդիպել ևս մեկ անգամ՝ աշխատանքային կարգով քննարկումները շարունակելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>