Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Հունվարյան հարահոս թվերը

Հրապարակվեց այս տարվա առաջին ամսվա սոցիալ-տնտեսական պատկերը ներկայացնող պաշտոնական տեղեկագիրը: Մեր տոների ու հիշատակի օրերի մասին օրենքով՝ հունվար ամիսը սովորական չես համարի: Այս տարի այն, կարծեմ, 17 աշխատանքային օր ուներ: Ավելի քիչ, քան փետրվարը: Բայց միևնույն է Տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է հայտարարված: Դա էական բան չէ, որովհետև համեմատված է 2019-ի հունվարի տվյալների հետ: Բնականաբար։ Իսկ մեր հունվարները աշխատանքային չես համարի: Բայց դա վիճակագրությանը չի խանգարում սոցիալ-տնտեսական առաջընթաց նկատել:

Անկեղծ ասած, այդ առաջընթացն իր բնույթով իներցիայի արդյունք է: Այս հունվարին էլ աճել են տնտեսության այն ոլորտները, որոնք նախկինում էլ էին աճում: Աճում էին՝ հաշվի չառնելով իշխանությունների բացասական կամ դրական վերաբերմունքն առ այդ ոլորտ:

Օրինակ նշվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 13.4 տոկոսով: Մեր արդյունաբերությունը դասակարգվում է չորս խոշոր ենթախմբերի: Ամենափոքրը ջրամատակարարում, կոյուղու թափոնների կառավարում-վերամշակումն է: Այս ոլորտում աճի փոխարեն անկում է` այս հունվարին այն 2019թ․ հունվարի 88.9 տոկոսի չափ է կազմել: Մյուս խումբը` էլեկտրաէներգիայի արտադրություն, գազի, գոլորշու մատակարարումն է: Աճն այստեղ կազմել է 109 տոկոս: Այն նկատելիորեն ցածր է արդյունաբերության ընդհանուր` 13.4 տոկոս ցուցանիշից: Միջին-ընդհանուրից ցածր է նաև մշակող արդյունաբերության աճի ցուցանիշը: Աճը նախորդ հունվարի համեմատ՝ 11 տոկոս: Իսկ այ հանքագործական արդյունաբերությունը, որի դեմ համարյա բոլոր իշխանավորներն են խոսում, աճել է 38.8 տոկոսով: Աճել ու ապահովել է ընդհանուր արդունաբերության աճ, որով բոլոր իշխանավորներն են հպարտանում: Հպարտանում են՝ չնկատելու տալով, որ մետաղական հանքերի արդյունահանումը աննախադեպ պատմական ցուցանիշ է արձանագրել՝ 39.9 տոկոս աճ: Այս թվի կողքին համեստ է նայվում ծառայությունների ոլորտի 13.4 տոկոսանոց աճը:

Ծառայությունների ոլորտի մանրամասն պատկեր չի ներկայացվում: Չնայած բոլոր փորձագետների համար էլ ակնհայտ է, որ այն ապահովվել է ոլորտի 21-22 տոկոսը կազմող շահումով խաղերի, վիճակախաղերի ու այլ մոլեխաղերի հաշվին: Բայց այս հունվարի առանձնահատկությունն այն է, որ ծառայությունների ոլորտում նվազում է արձանագրում կրթությունը: 2019-ի հունվարի համեմատ կրթության ոլորտի կրճատումը կազմել է 4.9 տոկոս: Բայց եկեք չնկատելու տանք այս փաստն ու շարունակենք դիտարկել սոցիալ-տնտեսական վիճակի մյուս ոլորտները: Օրինակ այն, որ 2019-ի 1 556 հանցագործության դիմաց այս տարվա հունվարին գրանցվել է 1 654-ը: 6 տոկոսանոց աճը դրակա՞ն երևույթ է, թե՞ բացասական, կարող են քրեագետները վերլուծել: Հատկապես, որ այս հաշվետվության մեջ ամփոփված են նաև 2019-ի իրավախախտումների շատ տվյալներ:

Իսկ հաշվետվություն-տեղեկագիրը ավարտվում է անշարժ գույքի վիճակագրությամբ: Այստեղ ևս հիմնականում նախկինում գրանցված գործընթացների իներցիոն «զարգացումներն» են: Անցած տարվանից մեր սոցիալ-տնտեսական վիճակի տեղեկագրերում հայտնվել է անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների մասնակցությամբ կատարված գործարքների վիճակագրություն: Այս տարի էլ նախորդ տարվա նման օտարերկրացիներն ավելի շատ վաճառել են անշարժ գույք, քան գնել: Հունվարի թվերը սրանք են` վաճառք` 219, գնում 126: Ընդ որում օտարերկրացիները վաճառել են 48 առանձնատուն, գնել՝ 20-ը: Վաճառել են 98 բնակարան, գնել` 64-ը: Արտադրության ոլորտում արտասահմանցիները երևի ոչինչ չեն ձեռնարկել: Որովհետև վաճառել են արտադրական նշանակության 1 օբյեկտ՝ փոխարենը ոչինչ չգնելով:

Ահա այսպիսին էին 2020-ի հունվարի սոցիալ-տնտեսական վիճակի տխուր և ուրախ թվերը: Թվեր, որ փաստում են սոցիալ-տնտեսական ոլորտի գործընթացների հարահոս բնույթը:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>