«Եթե դատավորը որոշում է մարդու ճակատագիրը, պետք է լինի 35-ից ոչ պակաս». Ծառուկյանը՝ դատավորների տարիքային շեմի մասին. Տեսանյութ
Ինչին մենք, ասենք թե, դեմ ենք, դրա մեկնաբանությունն ունենք, ոչ թե այնպես մեր քմահաճույքին ինչ-որ նայելով ասում ենք, այլ այսօր լիարժեք ցանկացած օրենք ընդունելուց պետք է նայեն համեմատական կարգով կարեւոր, զարգացած երկրներում՝ կլինի Ամերիկա, կլինի Անգլիա: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից ներկայացված նախագծին, որով իջեցվում է դատավորների տարիքային շեմը մինչեւ 25 տարեկան:
«Ճիշտ է, ես միշտ էլ կողմնակից եմ երիտասարդների համար, մեր արժանի փոխարինողներն են, որ լիարժեք պետք է հնարավորություն տրվի, բայց ասենք թե, 25 տարեկան երիտասարդը մարդու կյանքում, մարդու որոշում կայացնելու, ընտանեկան խնդիրը, քրեական հարցերը, օրինակ գնացեք Ամերիկայում, Անգլիայում, նայեք, դա չի ընդունվում:
Մանրամասները` տեսանյութում

