Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Իսրայելի առողջապահության նախարարությունն արգելել է ձեռքով բարևելը
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Իսրայելի առողջապահության նախարարությունն արգելել է ձեռքով բարևելը, ողջագուրվելը, համբուրվելը, զանգվածային միջոցառումներին մասնակցելը։ Ուշագրավ է, որ հատկապես վերջին հորդորը հրապարակվում է խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո:
Բացի այդ՝ առանց խտրականության 14-օրյա կարանտին է սահմանվում վարակից առավելապես տուժած եվրոպական և ասիական շուրջ 1 տասնյակ երկրներից ժամանած բոլոր քաղաքացիների համար:
Ընդհանուր առմամբ, Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 15 մարդ, որից երկուսը բուժվել են, իսկ 1000-ից ավել քաղաքացաիների համար էլ սահմանվել է կարանտին:
Հ․Գ․ Լուսանկարում կորոնավիրուսի թեմայով քննարկումից առաջ իրար են ողջունում Իսրայելի վարչապետն ու ԱՆ գլխավոր տնօրենը։
Արմեն Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

