Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

«Վերադարձնենք թալանածը ժողովրդին» կարգախոսի ներքո Հայաստանում փորձ է արվում իշխող ուժի համար ապահովել կապիտալի նախնական կուտակում. Ա. Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին և կից ներկայացված նախագծերի փաթեթին:

«Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ թավշյա նեոբոլշևիզմի ուրվականը

Իրերը պետք է իրենց անվանումներով կոչել։ «Վերադարձնենք թալանածը ժողովրդին» կարգախոսի ներքո Հայաստանում փորձ է արվում իշխող ուժի համար ապահովել կապիտալի նախնական կուտակում՝ սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման միջոցով։

«Հպարտ» քաղաքացիներն այս խաղում ընդամենն օգտագործվող և մանիպուլացվող նյութ են։ Նրանց խաբում են ճիշտ այնպես, ինչպես խաբել են բոլոր ժամանակների հեղափոխականները հարյուրամյակներով։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» գայթակղիչ վերնագիրն ունեցող ՀՀ օրենքի նախագիծը խորհրդարան է բերվել կապիտալը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու և իշխանությունը յուրացնելու նպատակով։ Մնացածը հեղափոխական դեմագոգիա է։ Ամբոխահաճո պաթոս։

Փաստորեն, հետսովետական տարածքում ինչ հեղափոխություն էլ անում են, վերջում բոլշևիկյան է ստացվում։ Մերը բացառություն չի կազմում։ Պարզապես «թղթաբանությունն» է այլ։

Թալանածը ժողովրդին վերադարձնելու, ավելի կոնկրետ՝ «հողը՝ գյուղացուն և գործարանը՝ բանվորներին» տալու լոզունգներով սրանից 100 տարի առաջ հանդես եկան բոլշևիկները (որոնք, ի դեպ, նաև խաղաղություն էին քարոզում և իշխանության գալուն պես դավաճանեցին ռուսական շահերին), սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։

Սկզբում հետապնդում էին ցարականներին։ Դա դուր էր գալիս «հպարտ» մուժիկին։ Հետո ընկան էսեռների, կադետների, բուրժուաների, սպիտակների, մենշևիկների ու մյուսների հետևից։ «Հպարտ» մուժիկը կրկին ծափահարում էր ու սպասում, որ իրեն փայ է հասնելու։

Այնուհետև հերթը հասավ հեղափոխականների մեջ հակահեղափոխականներ փնտրելուն և գնդակահարելուն։ Մուժիկը դուխով ծափ էր տալիս, բայց կյանքը դրանից չէր լավանում։

Երբ վերջում եկան ու «հպարտ» մուժիկից տարան իր միակ կովը՝ զուգահեռաբար կուլակ հռչակելով նրան, արդեն ծափ տվող չկար. մյուս մուժիկներինն էլ էին տարել։

Կուլակաթափությունը սովի մատնեց բոլշևիկների կառավարած երկիրը։

«Հպարտ» մուժիկի համար կուլակաթափության ողբերգական ու դաժան հետևանքները փայլուն նկարագրված է Միխայիլ Շոլոխովի «Поднятая целина» վեպում։

Հիմա մեր օրերի սեմյոնդավիդովները և նագուլնովները փորձում են հոգեդարձ անել բոլշևիզմը, ավելի ստույգ՝ դրա գավառական ու գռեհիկ տարբերակը։ Արդյունքները նույնն են լինելու։ Միգուցե՝ ավելի վատը։

Եթե մեր թշնամիները փորձեին ներսից պայթեցնել Հայաստանի տնտեսությունը և որպես հետևանք՝ թուլացնեին բանակն ու փլեին մեր անվտանգության համակարգը, ապա սեփականության իրավունքի փաստացի ոչնչացման ու նեոբոլշևիզմի ոգով այդ օրենսդրական նախագիծը պետք է բերեին ԱԺ։

Եթե այդ նախագծին գումարում ենք նաև բանկային գաղտնիքի դե ֆակտո վերացման նախաձեռնությունը, ապա պարզ է դառնում, որ Հայաստանը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած և կանգնելու։

Սեփականությունը վերաբաշխելու և բիզնեսը կենտրոնացնելու իշխանության այս քայլը բառիս բուն իմաստով ոչնչացնելու է ներդրումային միջավայրը, ապահովելու է կապիտալի փախուստ և տնտեսաքաղաքական կոլապս։ Հանրությունը պառակտվելու և թշնամանալու է սերունդներով։ 25 միլիոն դրամից ավելի գույք ունեցողները իշխանությունների հրահրմամբ թիրախավորվելու են և հայտնվեն մեղավորության կանխավարկածի սրի տակ։

Բոլշևիկներն ասում էին, որ պետք է իմպերիալիստական պատերազմը վերածել քաղաքացիանի։ Արդյունքում՝ երկիրը վերածվեց արյան բաղնիքի։ Սրանք մի փոքր այլ բառերով նույնն են քարոզում։ Պատահական չէ, որ այս իշխանությունը կեղծ խաղաղություն է քարոզում («մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի») և ուզում է բավարարել նաև Ադրբեջանի ժողովրդին, բայց երկրի ներսում ամենուրեք թշնամիներ, դավադիրներ ու հակառակորդներ է փնտրում։

Դրսում խաղաղության աղավնի դարձած, իսկ ներսում ագռավի պես չար լուր բերող «թավշյա» ժանտախտի «վկաները» սիրո խոստումների տակ ատելություն են տարածում։ Ստեղծվում է «սիրո» բռնապետություն։

Ամբոխավարական ու պոպուլիստական սկզբունքներով առաջնորդվող տիրանիա կառուցելուն է միտված նաև դատական համակարգի ամբողջական սեփականաշնորհման քաղաքականությունը։

Ես համոզված եմ, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ կառուցելու ռեսուրս չկա և այս ամենը հանգեցնելու է տնաբույծ նեոբոլշևիկների պարտությանը։ Սակայն բռնապետություն կառուցելու փորձն անգամ լրջորեն կարող է վնասել մեր երկրին և արդեն իսկ վնասում է։

Սրանք գնում են հզոր ցնցումների ճանապարհով։ Ճանապարհ, որի հարցում կան նաև արտաքին շահագրգիռ ուժեր։

Իրենց պետք են հզոր ցնցումներ, իսկ մեզ հզոր Հայաստան։ Երկրորդը հաստատ լինելու է։ Հարցը գնին է վերաբերում, որը մենք վճարում ենք այս ընթացքում»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>