Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Թուրքիան կարող է ադրբեջանցիներին ակտիվացնել Արցախում. քաղաքագետ

Վաղը կայանալիք ռուս-թուրքական բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը վտանգավոր է այն առումով, որ փաստացի Իդլիբի շուրջ հակասական իրավիճակը և այն բախումները, որոնք եղան թուրքական և սիրիական բանակի միջև, լուրջ լարվածություն կառաջացնեն թուրք-ռուսական հարաբերություններում, իսկ դա իր ազդեցությունը կարող է թողնել Արցախի վրա.

Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«2016 թվականի 4-օրյա պատերազմը նաև արձագանք էր նրա, որ այդ ժամանակ խիստ սրված էին ռուս-թուրքական հարաբերությունները։ Առհասարակ, երբ խոշոր պետությունների միջև լինում է խիստ լարվածություն, նրանք այդ լարվածությունը տեղափոխում են ավելի փոքր գործընկերների դաշտ, և այդպես է այսօր Լիբիայում, Սիրիայում։ Հիմա եթե ռուս-թուրքական լարվածությունը խորանա, ապա կա մեծ վտանգ, որ այդ գործընթացը կտեղափոխվի Արցախ։ Իսկ ինչ վերաբերում է Չավուշօղլուի և համանախագահների հանդիպմանը, ապա, կարծում եմ, որ Թուրքիան վաղը կայանալիք հանդիպումից առաջ ատամներ ցույց տվեց»,- ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով՝ եթե վաղը Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև հանդիպման ժամանակ կողմերից յուրաքանչյուրն իր համար ցանկալի ելք չստանա, որից հետո կողմերը սկսեն միմյանց մեղադրել գոտկատեղից ներքև հարվածելու համար, ապա Թուրքիան որոշակի ժամանակ անց կարող է ադրբեջանցիներին ակտիվացնել Արցախում։ Բոզոյանի համոզմամբ՝ ՌԴ արտգործնախարարության մամլո խոսնակը մշտապես ֆեյսբուքյան տիրույթում ակտիվորեն արձագանքել է Ռուսաստանի վերաբերյալ Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի և կոնֆլիկտի կողմերի հարցադրումներին, հետևաբար՝ նրա մեկնաբանությունը՝ «ՌԴ դիրքորոշումը բանակցության ձևաչափի վերաբերյալ չի փոխվել» , կարելի է բավարար համարել։

«Կարծում եմ՝ ոչ միայն՝ Ռուսաստանը, այլ նաև՝ մյուս շրջանակները դեմ կլինեն, որ այդ ձևաչափը փոխվի»,- ասաց Բոզոյանը՝ նշելով, որ Զախարովայի մեկ այլ մեկնաբանություն՝ «Կանչեք Աննա Նաղդալյանի հոգին և նրան հարցրեք» ձևակերպմամբ, ընդամենը բառախաղ է, և որևէ լրջություն դրան տալ պետք չէ։

Ամփոփելով Արցախի թեման՝ Բոզոյանը նշեց, որ տարածաշրջանում այս լարվածության պահին Արցախում պետք է այնպիսի նախագահ, որը կկարողանա պատերազմի վտանգի ժամանակ ռազմական բոլոր ռեսուրսները կոնսոլիդացնել, իսկ Հայաստանը պետք է առհասարակ չմիջամտի արցախյան ընտրություններին։

«Եթե Հայաստանը փորձի ազդել Արցախի ընտրությունների արդյունքների վրա, ապա այդ ժամանակ այն, ինչ կա Հայաստանում, կտեղափոխվի Արցախ։ Մենք ունենք պառակտված Հայաստան, և եթե մի հատ էլ ունենանք պառակտված Արցախ, ապա չեմ էլ ուզում մեկնաբանել, թե ինչի առաջ կկանգնենք»,- ասաց Բոզոյանը՝ ընդգծելով, որ սկսած 1990-ական թվականներից՝ Հայաստանը երբեք այսպես պառակտված չի եղել։ Ինչ վերաբերում է հասարակությանը պառակտելուն ու գործող իշխանության կողմից անընդհատ նախկիններին հղում անելուն, ապա Բոզոյանը շեշտում է, որ պետք է հիշել պատմությունը, և այդ ժամանակ կտեսնենք, որ ժողովրդի անունից խոսող իշխանությունն անընդհատ մասսայական ռեպրեսիաների է դիմել, և բոլոր սրիկայությունները կատարվել և կատարվում են ժողովրդի անունից։

«Բոլոր ավտորիտար ղեկավարները, իրենց նույնականացնելով ժողովրդի հետ, դարձել են ամենավտանգավորն այդ նույն ժողովրդի համար»,- ասաց Բոզոյանը։ Նա ժողովրդի անունից խոսելու, բայց սեփական անձնական խնդիրը լուծելու փայլուն օրինակ համարեց Սահմանադրական դատարանի նախագահից և գործող 6 դատավորներից ազատվելու համար նախատեսված Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության հանրաքվեն։

«Աշխարհը ցույց է տվել, որ, եթե ժողովուրդը լիազորում է մեկ մարդուն՝ որպես դիկտատոր, ապա այդ դիկտատորը բերում է մեծ դժբախտություններ այդ նույն ժողովրդի համար։ Հիմա, եթե ժողովուրդը որոշում է, որ ՍԴ նախագահն ու դատավորներն այլ մարդիկ պետք է լինեն, ստեղծում է նախադեպ, որ հաջորդ իշխանությունն էլ նույնն անի, ապա թող հետո չդժգոհի իշխանությունից։ Ինչ վերաբերում է օրվա իշխանավորների այն պնդումներին, թե իրենք լեգիտիմ են, ապա պետք է ասեմ, որ այդ լեգիտիմությունը չի ազատում հաջորդ իշխանությանն այսօր ձևավորվելիք ՍԴ-ի կազմից ձերբազատվելու խնդրից. այնպես որ, այս ճանապարհը տանում է դեպի անդունդ»,- ասաց նա։ Քաղաքագետն ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու իշխանության քայլը պայմանավորեց կոնկրետ մեկ գործոնով։

«Այս իշխանությունն ունի խնդիր կոնկրետ Հրայր Թովմասյանի հետ։ Այդ խնդիրն ի հայտ եկավ Ռոբերտ Քոչարյանի գործով։ Փաշինյանը հենց այդ ժամանակ հասկացավ, որ Թովմասյանը չի դառնում իր գրպանի դատավորը։ Փաշինյանի համար կարևոր է բացարձակ իշխանությունը՝ դիկտատուրան, իսկ ապրիլի 5-ին, եթե ժողովուրդն ասի՝ «այո», դա նշանակում է, որ ինքն «այո» է ասում դիկտատուրային, իսկ այդժամ արդեն այս ժողովուրդն իրավունք չի ունենա խոսել իր խնդիրների կամ իշխանության կողմից ճնշվելու մասին։ Եթե այս ժողովուրդը ցանկանում է, որ ամեն ինչ որոշի մեկ մարդ, ապա այդ ժամանակ թող չնեղանա, որ, օրինակ, գույքահարկը բարձրանում է 5-6 անգամ, փակվում են ծննդատներ և այլ բաներ»,- ասաց Բոզոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>