Իլհամ Ալիևն է՞լ է տառապում «կեղծ պոպուլիզմով»․ Տեսանյութ
Դիտել նաև
«Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի գնալ Ադրբեջան». Ալեն Սիմոնյան
«Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»․ Իլհամ Ալիև
Ալիևը մերժել է Հայաստան գալու հրավերը
ՀՀ-ն ողջունում է Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին. Նազելի Բաղդասարյան
Հայկական Բերձորն Ալիևն առաջարկում է հռչակել ԱՊՀ մշակութային քաղաք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է փոխարինել իր համար պատրաստված հատուկ աթոռը սովորական աթոռով: Այս նշանակալի իրադարձությունը տեղի է ունեցել պետության ղեկավարի՝ Թովուզի շրջանում գտնվող ASAN սպասարկման կենտրոն այցի ընթացքում:
Ալիևը մտել է դահլիճ, որտեղ նրան սպասում էին ASAN- ի երիտասարդ աշխատակիցներն ու կամավորները: Պետության ղեկավարը մոտեցել է իր համար նախատեսված տեղին և այնտեղ հատուկ աթոռ է նկատել։
Իլհամ Ալիևը նկատողություն է արել, որ իր համար պատրաստվել է հատուկ աթոռ և կարգադրել է այն փոխարինել հերթական աթոռով:
«Նման բաները երբեք չպետք է թույլատրվեն», - ասել է Ալիևը։
Իլհամ Ալիևին անմիջապես բերել են սովորական աթոռ, որից հետո նա շարունակել է հանդիպումը:
Zham.am

