Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ» Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, Ալիևն ո՞վ է, որ որոշի՝ սկսել պատերազմ, թե ոչ. քեզ վախերն են կառավարում
27
Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին «Մայր Հայաստանը» չեղարկելու է ավտոկայանատեղիների թանկացման որոշումը և կրճատելու է գույքահարկի չափը (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Հայաստան-ԵՄ. ռասիզմի բացառում «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով․ «Ռոսատոմ» Պատերազմ Արցախում
Խուզարկություններ Երեւանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված Բայց Փաշինյանը ի՞նչ է հասկանում զենքից, որ իմանա` կրակե՞լ են, թե՞ ոչ. Մովսես Հակոբյան Պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Բա էսքանից հետո՝ խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն ու հետո էլ բռնել չտար․ Մելիքյանը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ դեպքի մասին Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Մինչև հունիսի 7-ը Ալենը դեռ էլի հայհոյելու, թքելու լիցենզիա ունի՝ Փաշինյան Նիկոլի կողմից տրված Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ» Չենք թողի, որ իշխանությունը հանգիստ ապրի, հայրենիքը սակարկման և վաճառքի ենթակա չէ. ՀՅԴ ՀԵՄ-ի ակցիան Երկու բերման ենթարկված՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո Քաղաքական ղեկավար, որը չի կարողանում կառավարել իր էմոցիաները. սա Ադրբեջանի համար նվե՞ր է, թե՞ ոչ։ Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, Ալիևն ո՞վ է, որ որոշի՝ սկսել պատերազմ, թե ոչ. քեզ վախերն են կառավարում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, նախատեսվում է ավարտել 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Փաշինյանը մի քանի օր առաջ իմ զnhված ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած», հետո էլ՝ ներողություն է ասում, ի՞նչ ներողություն. Իգոր Սարգսյան Բագրատ Սրբազան. Նրանք զրպшրտիչներ են, նրանց համար ՀՀ որևէ քաղաքացու կյանքն արժեք չունի Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն, ապա հրահանգեց բերման ենթարկել (տեսանյութ) Առնետները՝ որպես սկյուռներ, լցվել են երևանյան փողոցներ (տեսանյութ) Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել Երբ օրով ասում եք՝ Ադրբեջանը հարձակվելnւ է մեզ վրա, չեմ կարողանում չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են «Ես եմ հանդիպում խնդրում, բա հո ՌԴ նախագա՞հը չպետք է խնդրի». Փաշինյանը հաստատեց՝ երկաթուղու հարցում ՌԴ-ից դեռ չեն ասել «եկեք տենց անենք» Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Ինձ համար պարզ է, որ նախարարությունը «ժամանակ է ձգում» և խոստումներից ոչ մեկը չի իրականացնելու. Գևորգ Գրիգորյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Մի քանի դիտարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասով

Մի քանի դիտարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասով կամ ինչպես անել, որ պետությունը վնասներ չկրի այս պրոցեսում

Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները և պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքներ տիրապետելուց:

Այդ հայտարարություններին չեմ անդրադառնա, այլ կանեմ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ, որոնց հասցեատերը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է, ով բավարար տիրապետելով խնդրին, կարծում եմ, կարող է հասկանալ մտահոգություններիս առարկան և ականջալուր լինել դրանց: Խնդրին պետք է մոտենալ մասնագիտական տեսանկյունից ու մի կողմ դնել ամենակործան պոպուլիզմը: Այս դեպքում իմ խնդիրը ոչ թե այս կամ այն անձն է, այլ պետությունը: Ցանկացած ապօրինի գույք պիտի վերադարձվի պետությանը, միայն թե պատշաճ կարգով ու իրավական ճանապարհով, որպեսզի հետո էլ պետությունը ապօրինի գույքի տիրոջը վնասներ չհատուցի: Եվ ուրեմն`

1. Շատ կարևոր է անդրադառնալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի համար սահմանված շեմին, որը սկզբնապես 50 միլիոն դրամ էր , իսկ հիմա 25 միլիոն դրամ է: Լսել եմ նախարարի խոսքը, կարող եմ հենց թեկուզ միայն Բուլղարիայի օրենքի վերջին փոփոխությունների մասով երկար ու ձիգ հակափաստարկներ բերել, /մի քանի օրից լայնածավալ վերլուծականի մեջ/ բայց հակիրճ եմ ուզում լինել: Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, այս գործիքը պետք է օգտագործվի ճիշտ ու զգուշորեն: Սա համադարման չէ:
Նախարարը գիտի, դե իսկ ես էլ կհրապարակեմ շուտով, թե ինչքան է ինքը այս նախագծով լայնացրել ուսումնասիրության շրջանակը ու շեղվել միջազգային որոշ կանոններից, որոնք իրավապահների կողմից չարաշահվելու են ու դառնան պատուհաս ԵՐԿՐԻ համար: Ուստի շեմը սահմանելիս անկեղծորեն խորհուրդ եմ տալիս վերադառնալ նախնական շեմին, մանավանդ որ նպատակահարմարությունից ու երկրի իրավիճակից ելնելով առաջին անգամ չէ, որ շեղվել եք միջազգային կառույցների գնահատականներից:

2. Այո, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը կարող է համարվել արդյունավետ գործիք, սակայն այն պետք է լինի կանոնից բացառություն, ոչ թե օրինաչափություն: Սա են պնդում բոլոր վերաբերելի միջազգային փաստաթղթերը: Ի՞նչու, որովհետև այս ինստիտուտը թուլացնում է քրեական օրենսդրության կիրառելիությունը եւ մարդկանց հավատը օրենքի նկատմամբ։ Մինչդեռ ոչ միայն նախագիծը, այլ նախագծերի ողջ փաթեթը ԽՐԱԽՈՒՍՈՒՄ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը` հիմքեր ստեղծելով բացառությունը կանոնի վերածելու համար: Օրինակ` փաթեթով բարձր վարձատրություն է նախատեսվում այս վարույթով զբաղվող դատախազների համար։ Այսինքն` ինքին առաջնություն է տրվում ոչ թե քրեական դատավարության կարգով օրինակ կոռուպցիոն հանցանքներ քննող դատախազին, այլ այն դատախազին, ով զբաղված է առանց մեղադրական դատավճռի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով:

3. Նախագծի հիմնավորման մեջ շատ է հղում կատարվում ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, ինչը ինքնին գովելի է, սակայն այստեղ ևս պետք է դրսևորել չափազանց զգույշ մոտեցում` խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքներին: Օրինակ` Եվրոպական դատարանը որոշ դեպքերում սահմանել է, որ վարույթի շրջանակում մի երկրում չկա օրենքի հետադարձության ուժի խնդիր կամ անմեղության կանխավարկածը չի խախտվում, սակայն դրանք պայմանավորված են եղել քննարկվող պետությունում մի շարք այլ պայմանների միաժամանակյա առկայությամբ:

4. Քննարկենք մի շատ կարևոր օրինակ. նախագծի հիմնավորման մեջ որպես դրական օրինակ նշվում է Գոգիթիձեն և մյուսներն ընդդեմ Վրաստանի գործը: Այս գործով թեև ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ վարչական կարգով գույքի բռնագանձումը իրավաչափ է, բայց կատարել է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ շեշտադրում: Այսպես` դատարանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր Վրաստանում հետադարձ ուժ տալը գույքի բռնագանձման օրենքին, հատուկ ընդգծել էր, որ գույքի բռնագանձման օրենքը պաշտոնատար անձանց հաշվետու վարքագծին վերաբերող առաջին օրենքը չէր, քանի որ դեռ 1997 թվականին Վրաստանում ընդունվել էր օրենք, որը սահմանում էր գույքը պաշտոնատար անձանց գույքը հայտարարագրելու պահանջ, այդ իսկ պատճառով դատարանը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի օրենքը ուղղակի 1997 թվականի օրենքի շարունակական զարգացումն էր: Ի՞նչ է սա նշանակում մեզ համար
- ՀՀ-ում «Հանրային ծառայության մասին օրենքը», այսինքն` հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի և եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում, և հստակ չկա այն սանդղակը, որի հետ պետք է համեմատել պաշտոնյայի գույքը և եկամուտները: Ավելին` հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունը օրինական եկամուտների և ձեռք բերված գույքի արժեքի միջև, ինչի դեպքում էլ ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ․-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ․-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։ Հակառակ դեպքում, այդ մարդիկ իրենցից վերցրած գույքն էլ հետ կկարողանան ստանալ, հատուցում էլ հետը:

Կա արդյոք սրա լուծումը` բնականաբար, այո: Մի տարբերակը` ուղղակի պետք է սահմանել այս ժամանակահատվածների համար ապացուցման տարբեր շեմեր : Հակառակ դեպքում կրկնում եմ ՄԻԵԴ-ը կհամարի, որ ոչ միայն իրավաչափ չէր անձից գույքի բռնագանձումը, այլ նաև Հայաստանի համար սահմանի վնասների հատուցման պարտականություն: Իհարկե, կարելի է քննարկել այլ ուղիներ ևս:

Հ.Գ. Եթե նպատակը իրապես ապօրինի գույքի հետ բերելն է օրինական ճանապարհով, այլ ոչ թե քաղաքական անիմաստ և պետությանը վնասող պոպուլիզմը, կարծում եմ այս և առաջիկայում հրապարակվելիք նկատառումները հաշվի կառնվեն, ինքս էլ պատրաստ եմ մանրակրկիտ ներկայացնել համապատասխան փաստարկները: Փաստաթուղթը կուղարկվի նաեւ ԱԺ, ՀՀ նախագահին եւ արդարադատության նախարարություն։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>