Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն
22
Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Սպասում ենք Դատարանի որոշմանը Միասին պայքարենք հանուն արդարության Գագիկ Ծառուկյանին հետ տարան կալանավայր, այս անգամ` առանց ձեռնաշղթաների Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. վաղը հնարավոր է առերեսում լինի. Երեմ Սարգսյան Պապիկյանի ու Փաշինյանի «պահած» բանակում էլի զինծառայող է մահացել Անդրանիկ Թևանյանի կալանքի երկարաձգման հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 22-ին Այս ամենը «Չիպոլինոն» է հիշեցնում. Մայա Բարխուդարյան Մենք շարունակելու ենք խավարն անիծելու փոխարեն, մենք յուրաքանչյուրս մեր մոմը վառենք. Մանուկ Սուքիասյան Բանտարկելով նրանց, հնարավոր չէ բանտարկել մեր նպատակները, մեր ինքնությունը. Մենուա Սողոմոնյանը քաղբանտարկյալների մասին Ընդդիմության ձայնն ավելի ազդեցիկ է, դրա համար էլ այն փակում են. Զարուհի Փոստանջյան «ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՈՉԽԱՐՆԵՐԻ» ԱՂՄՈՒԿԸ. Անդրանիկ Թևանյանը պահանջում է բաց դատավորություն... ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործում Թուրքիան որևէ դեր չի կարող ունենալ. Զոհրաբ Մնացականյան․ Տեսանյութ

Երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ և քննարկել որոշ հարցեր Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նա հետաքրքրվեց, թե արտաքին գերատեսչությունը տեղյա՞կ է եղել, թե ինչ են քննարկել և որոնք են մեր քայլերը:

Հարցին պատասխանեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով նշեց, որ Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների միջազգային կազմակերպությունների հետ՝ ըստ անհրաժեշտության: «Այդ հանդիպումները նորություն չեն, արտառոց որևէ բան չկա, դրանք պլանային են, և Մինսկի խմբի համանախագահները իրականացնում են իրենց գործառույթները»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ամբողջովին վստահելով համանախագահներին՝ շատ լավ գիտեն այդ պլանի մասին և թե ինչ մոտեցումներով են նրանք աշխատում, քանի որ մենք ենք աշխատում նրանց հետ: «Սա առաջին հանդիպումը չէ, սա նորմալ բնականոն աշխատանք է, մենք որևէ մտահոգություն չունենք այն մասով, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին: Գուցե տարբերությունը նրանումն է, որ եղավ Թուրքիայի կողմից մեկնաբանություն. եթե անկեղծ լինենք. չկար մի բան այդ մեկնաբանությունում, որ նախկինում չենք լսել»,-ասաց նա և նշեց, որ դրան ի պատասխան ԱԳՆ–ն հանդես եկավ իր մեկնաբանությամբ:

ԱԳ նախարարը նշեց, որ Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ: Արձագանքելով՝ Տարոն Սիմոնյանը նկատեց, որ շատ դիվանագիտական պատասխան էր: «Ես Ձեր հանգստությունը կկիսեի, եթե տարածաշրջանային այս իրադարձությունների բովում տեղի չունենար այս հանդիպումը և որպես արտաքին քաղաքականության ուղեգիծ չնշմարվեր Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից»,- ասաց նա և նշեց, որ մեր արտաքին գերատեսչությունն ինչ գործեր պետք է ծավալի, որ Թուրքիան իր ցանկություններն Արցախի հիմնախնդրի հետ կապված չբարձրաձայնի, քանի որ այն, ինչ ասում է նախարարը, ասվել է տարիներ շարունակ:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ իր պատասխանը ոչ թե դիվանագիտական էր, այլ հստակ: «Եթե մի կողմը բարձրաձայնում է, և եթե սպասում եք, որ այդ բարձրաձայնումն իմ կողմից պետք է դրդի բղավել՝ ոչ: Ես նորից կրկնեմ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիան որևէ դերակատարում չի կարող ունենալ: Եթե ուզում եք ավելի էմոցիոնալ ձևով ասեմ դա, ես դա չեմ անելու»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>