Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2822-ի, մահացել է 92 մարդ
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2822-ի, մահացել Է 92 մարդ: Այս տվյալները մարտի 4-ին հրապարակել Է հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը, տեղեկացնլում Է «Արմենպրես»-ը:
«Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների թվաքանակը Իրանում հասել Է 2822-ի»,-նրա խոսքը մեջբերել Է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Ջահանփուրը հավելել Է, որ «վիրուսի զոհերի թիվը հասել Է 92-ի»: Ավելի վաղ հաղորդվել Էր 2336 հիվանդացածի եւ 77 մահացածի մասին:
Մարտի 3-ին Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին հայտնել Էր, որ 23 պատգամավորների անալիզները ցույց են տվել նրանց մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: