Իրանում նախարար է վարակվել նոր կորոնավիրուսով
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիր է դարձել նաև արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Ռեզա Ռահմանին։ Իրանական մամուլի հաղորդմամբ՝ նա այժմ բուժում է անցնում Թեհրանում։
Բայց նույնիսկ նախարար Ռահմանին ամենաբարձր պաշտոնյան չէ Իրանում, որ վարակվել է նոր կորոնավիրուսով։ Մինչ այդ վարակակիր է դարձել նաև երկրի նախագահի տեղակալը, որ համակարգում է կանանց հարցերով։
Ավելի վաղ նոր կորոնավիրուսով վարակվել են նաև երկրի առողջապահության փոխնախարարը, ավելի քան 20 պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Առհասարակ, Իրանում վարակակիրների թիվն անցել է 2 հազարը։ Պաշտոնական ամենաթարմ տվյալներով՝ վարակի հարուցած հիվանդությունից մահացել է 77 մարդ։