Որքան արտարժույթ են գնել ու վաճառել հայաստանյան բանկերը
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 13-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,856,505 դոլար 483.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 91,380,599 ԱՄՆ դոլար 485.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14,889,177 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 483,66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,956,674 եվրո 513.98 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,408,412 եվրո 518.22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 847,346,270 ՌԴ ռուբլի 8,19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 416,396,819 ՌԴ ռուբլի 8,30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մարտի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.9 մլն ԱՄՆ դոլար: