Արման Աբովյան. 25-ամյա դատավորը չի կարող տնօրինել ուրիշների կյանքը. Տեսանյութ
25 տարեկան երիտասարդը, ով վերջերս է ավարտել համալսարանը, չի կարող որոշել մարդու ճակատագիրը: Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովի նիստին Դատական օրենսգրքում իրականացվող բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա կոչ արեց իշխանություններին ուսումնասիրել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձը եւ ուշադրություն դարձնել այս երկրներում դատավորների տարիքին: Աբովյանը շեշտեց, որ եթե դատավորը պետք է այնպիսի լուրջ որոշում կայացնի դատապարտյալի ապագայի վերաբերյալ, ինչպիսին է ցմահ բանտարկությունը, ապա նա պետք է գոնե կյանքի որոշակի փորձ ունենա:
Մանրամասները՝ NEWS.am-ում:

