Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. 2019-ին ՀՀ քաղաքացիների ելքերի քանակը գերազանցում է մուտքերի թվին

«Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ․ հունվար-դեկտեմբերին» հրապարակման մեջ Վիճակագրական կոմիտեն բերել է լրացուցիչ տվյալներ: Դրանցից մեկը ներկայացնում է սահմանահատումների քանակը:

Պաշտոնապես հայտարարվում է, որ անցած տարի մեր երկիր մուտքերի քանակը եղել է 2 մլն 232 հազար 302: Մուտքերի ամենամեծ քանակը բաժին է ընկնում ՀՀ քաղաքացիներին: Այսինքն նրանց, որ զբոսաշրջության կամ որևէ գործնական նպատակով դուրս են եկել երկրից, ապա վերադարձել: Վերադարձ-մուտքերի քանակը 938 հազար 615 է:

Ասենք, որ նախկին տարիների նման 2019-ին ՀՀ քաղաքացիների ելքերի քանակը գերազանցում է մուտքերի թվին: Ասել է թե` անցած տարի էլ մեր երկրից մեկնածների մի մասը չի վերադարձել: Խոսքը մոտ 6.8 հազար մարդու մասին է:

Սահմանահատումների քանակի վիճակագրությունը հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմել մեր երկիր ժամանողների մասին: Վիճակագիրները ներկայացրել են 42 երկրից ժամանող-մեկնողների քանակական պատկերը: 42 երկիր ընտրվել է այն պատճառով, որ երկու հազարից ավելի քաղաքացիներ եկել են հենց այդ 42 երկրից:

Ասենք, որ այցերի քանակի ուսումնասիրողը հենց սկզբից կնկատի, որ Հայաստան ժամանումների մեծ քանակը բաժին է ընկնում այն երկրներին, ուր մեծ հայկական համայնք կա: Ասել է, թե այս այցերը ինչ-որ չափով ածանցվում են վերջին տասնամյակների արտագաղթից: Հետևաբար զարմանալի չէ, որ Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիների ամենամեծ խումբը եկել է Ռուսաստանի Դաշնությունից: Այդ երկրի քաղաքացիները 610 հազար 695 անգամ են այցելել մեզ: Երկրորդ տեղում Իրանն է` այցերը կազմել են մոտ 114.8 հազար: Այցերի 100 հազարի ցուցանիշը միայն այս երկու երկրների քաղաքացիներն են կատարել: Այցերի քանակով երրորդ երկիրը` Վրաստանը, շատ չի զիջում Իրանին` 93.6 հազար այց: Չորրորդը ԱՄՆ-ն է` 52.1 հազար այցերի քանակով: Ասենք, որ 50-100 հազար այց միայն այս երկրների պարագային է արձանագրվել: 25-50 հազար այցելուի ցուցանիշ արձանագրել են հինգ երկիր` Գերմանիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Ղազախստանը և Ուկրաինան: Այս երկրների ցանկն էլ սերտ աղերսված է ավանդական ու վերջին տարիներին ստվարացած սփյուռքահայ համայնքի գոյության հետ: Բացառությամբ, իհարկե, Հնդկաստանի: Սակայն այդ երկրի քաղաքացիների ներկայությունը մեր երկրում վերջին մեկ-երկու տարում խիստ նկատելի է դառնում:

Պաշտոնապես հայտարարվում է, որ 2019-ին Հնդկաստանի քաղաքացիների մուտքերի քանակը կազմել է մոտ 32.1 հազար: Հետաքրքիր է այն, որ այս երկրի քաղաքացիների մուտք-ելքերի քանակը հակառակ տրամաբանություն ունի: Դիտարկենք այն Ֆրանսիայի օրինակի հետ համեմատելով։ 2019-ին մեր երկիր ժամանել է Ֆրանսիայի 27 038 քաղաքացի, իսկ մեր երկրից մեկնել է 27 005: Այսինքն կարելի է ասել, որ 2020-ի հունվարի 1-ին Հայաստանում առնվազն Ֆրանսիայի 33 քաղաքացի կար: Իսկ Հնդկաստանի դեպքում հակառակ հաշվեկշիռ է` 2019-ի ժամանել է 32 115 քաղաքացի: Սակայն մեկնողների քանակը գերազանցել է ժամանողների թվին` մեկնել է 32 325 մարդ: Այստեղ պնդումը հետևյալը կարող է լինել՝ 2020-ի հունվարի 1-ին մեր երկրում Հնդկաստանի 210 քաղաքացի պակաս կար, քան 2019-ի հունվարի 1-ին:

Սահմանահատումների վիճակագրությունը նաև ներկայացում է, թե կոնկրետ երկրի կոնկրետ քաղաքացին քանի անգամ է նույն տարվա մեջ այցելել մեր երկիր: Այս պարագային հասկանալի է, որ երկու անգամից ավելի այցելությունը գործնական նպատակ ունի: Օրինակ նշվում է, որ Ղազախստանի քաղաքացիների այցերի շրջանակում 6-9 այցերի քանակը 409 է, իսկ 10-ից ավելի այցերի քանակը՝ 165: Այս թվերը հուշում են, որ հաշվառվել են Հայաստանից Ղազախստան ավտոմեքենա փոխադրողները: Նրանք, ովքեր անցած տարի 6-9 կամ 10-ից ավելի անգամ ժամանել են Հայաստան։

2019-ին Թուրքիայի քաղաքացիների 7.029 հազար այց է արձանագրվել: Այդ ցուցանիշով Թուրքիան 25-րդ երկիրն է: Սակայն 10-ից ավելի այցերի քանակով (147) 5-րդն է: Ասել է, թե Թուրքիայի կոնկրետ քաղաքացիներ բիզնես հետաքրքրություն-գործարքներ ունեն մեր երկրում: Իսկ նման հաճախականությամբ 100-ը գերազանցող ցուցանիշ ունեցող երկրների ցանկը հենց 5-ից է բաղկացած` ՌԴ, Իրան, Վրաստան, Ղազախստան և Թուրքիա: Մնացած երկրների պարագային այցելուներին որպես զբոսաշրջիկ հաշվառելն ավելի «օբյեկտիվ» հիմքեր ունի: Սակայն այս պարագային էլ չհաջողվեց այցելողների քանակը մոտեցնել նախօրոք հայտարարված 1․9 մլն զբոսաշրջիկների քանակին։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>