Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան
28
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Պատերազմ Արցախում
«Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր

Խուճապ սահմանային մաքսատանը ու կառավարությունում

Ուրբաթ օրվանից, ինչ Հայաստանում կորոնավիրուսի դեպք է գրանցվել, պարզվում է՝ վրաց սահմանապահները բլոկադայի մեջ են դրել հայ գործարաներին ու թույլ չեն տալիս բեռներ արտահանել իրենց սահմանով: Հինգ օր է՝ վրաց մաքսավորները կաթվածահար են արել մեր երկրում մի ամբողջ պետական համակարգի աշխատանքը, տեղական չինովնիկները գործարարներից զանգեր են ստացել, բայց հինգ օր շարունակ ի վիճակի չեն եղել խնդրին լուծում տալ:

Նույն խուճապը նկատվում է նաև այսօր ՊԵԿ-ում, ԱԳՆ-ում ու էկոնոմիկայի նախարարությունում: Փաստացի ֆեյսբուքով գործարար Վահրամ Միրաքյանի տարածած հայտարարությունից հետո անցել է 15 ժամ, ու նշված պետական որևէ կառույցում չեն կարողանում հստակ պատասխանել՝ ինչ լուծում է տրվել խնդրին, ինչ քայլեր են արվել, որպեսզի մեր գործարարների՝ բարձած բեռներով միրգն ու բանջարեղենը չփտի Վրաստանի սահմանին (եթե, իհարկե, դրանք ետ չեն վերադարձվել սահմնանից ու միամտորեն չեն սպասում Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի արդյունքներին):

4-5 ժամ է՝ YerevanToday-ը համառորեն փորձում է ՊԵԿ-ից ստանալ գլխավոր մաքսապետ Շուշանիկ Ներսիսյանի մեկնաբանւթյունը կամ տեղեկատվություն կատարված գործողությունների մասով, սակայն լրագրողների զանգերին ՊԵԿ-ից միտումնավոր խուսափում են պատասխանել, ըստ ամենայնի իրոք ասելիք չկա, մարդիկ ոչինչ չեն արել՝ գլուխ չեն հանում: Նույն կերպ «թռած են» էկոնոմիկայի նախարարության պատասխանատու անձինք, փոխնախարները իրենց բջջայիններին չեն պատասխանում, վարչության պետերը հասկացնում են՝ թե իրավասու չենք, ասված է պաշտոնապես ինչ կտանք, դա էլ կմեկնաբանեք, իսկ նույն էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանը ավտոմատ ռեժիմով մի նախադասություն է միայն կրկնում ՝ «խնդրին տեղյակ ենք, ավելին կհայտնենք՝ անհրաժեշտության դեպքում»:

Կնշանակի լարվածության պայմաններում այս մարդիկ դեռ որոշում են, որ անհրաժեշտությունը, չգիտես ինչու, իրենք պիտի որոշեն, այլ ոչ թե դրությունը, որ հասունացել է պետական համակարգի անգործության կամ որոշ չինովնիկների փնթի աշխատանքի հետևանքով: ԱԳՆ դիմեցինք, փոխանցեցին, որ տեղեկացված են խնդրին, շուտով պատասխան կփոխանցեն, իսկ օրինակ Արսեն Ղազարյանը, որ տասնամյակներով ՀՀ արևտրաարդյունաբերողների ու գործարարների պալատը, որն ամեն ընտրությունից հետո գործարար խավի ու երկրի ղեկավարության միջնորդ օղակ է խաղում, մերձեցնում է նրանց, գործարարներին նախագահների մոտ պալատական կերուխումի է տանում, պարզվում է՝ թեմայի մեջ չէր, անտեղյակ ապրում է, որովհետև հիվանդացել է այս օրերին: Այդուհանդերձ, փորձեցինք ճշտել՝ ինչով է միջամտել ինքն անձամբ, իր միությունը հանուն գործարար շահի համար, Արսեն Ղազարյանը կտրուկ տոնով ասաց, թե հիվանդ է, խոսելու, գործելու համար ուժ չունի:

Հետքարքիր է, իսկ որքանով է խնդրից տեղեկացված վիրուսի համար ժամը մեկ եթեր մտնող ու խուճապը, իր պատկերացմամբ ցրող վարչապետ Փաշինյանը, ի՞նչ հանձնարարականներ է իջեցրել՝ հարևան պետության հետ դրությունը շտկելու համար: Ընդգծենք, խնդիրը այս դեպքում միայն ժամանակավորապես վիրուսով պայմանավորված արգելքները չեն՝ նախ վարկած կա, որ վրաց սահմնապահի գործողության հետևանքով Ադրբեջանն է ակտիվացել ու Իրանից ՌԴ բեռներ է փոխադրում: Կնշանակի՝ Հայաստանը վիրուսի պատճառով արդեն կորցնում է տարածաշրջանում տարանցիկ երկիր լինելու հնարավորությունը, ինչը տնտեսապես խիստ շահեկան էր նաև մաքսային մուտքերից գոյացող եկամտի առումով:

«Վարչապետն վստահ ենք՝ տեղյակ է, քանի որ ուրբաթ օրվանից գործարարներս անըդհատ ահազանգում ենք կառավարություն, տեղյակ են տարբեր օղակներում առ այն, որ վրացիներն արգելել են Հայաստանից միրգ բանջարեղենով բեռնված 60 բեռնատարների մուտքը իրենց երկիր, ու որ վիրուսի պատրվակով Հայաստանն իբրև տարանցիկ երկիր, կորցնում է իր դերակատարումը տարածաշրջանում՝ փոխարենը այս օրերին ինտենսիվորեն Ադրբեջանով են Իրանից միրգ-բանջարեղեն Ռուսաստանի Դաշնություն փոխադրում :

ՊԵԿ, էկոնոմիկայի նախարարություն դիմելով՝ ըստ որում բարձրաստիճան պաշտոնայների հետ մեր կոնտակտներում որևէ հստակություն չի մտցվում, մեզ միայն հորդորում են սպասել, մինչև տեսնեն ինչ է լինում, իսկ բանակցում են, ինչ քայլեր են արվում, մանրամասներ չեն հաղորդվում, ու այսպես արդեն հինգ օր շարունակ մենք սպասողական վիճակում ենք»,-մեզ հետ զրույցում նշեց տուժած գործարաներից մեկը:

Ստացվում է՝ վարչապետ Փաշինյանն անձամբ տեղեկացված է այս խիստ մտահոգիչ խնդրից, բայց կառվարությունը նախընտրել է կոծկել թեման, կամ էլ որոշվել է լծակներ գործի չդնել, մինչև որ այսօր՝ Վրաստան վարչապետի կատարած այցի շրջանակում խնդիրը կբարձրացվի Վրաստանի վարչապետի մոտ ու լուծում կտրվի:

Կտրվի, թե ոչ. սա արդեն ժամանակի հարց է, առայժմ պետք է արձանագրել, որ այո, մենք կորոնովիրուսին գուցե պատրաստ էինք դիմակայել առողջապահական համակարգում, բայց փաստորեն մեր հաշվարկներում տկար ենք գտնվել ու չենք կանխատեսել վրաց սահմանապահի ու այլոց քմահաճությունները, Ադրբեջանի ճկուն քաղաքականությունը, որ միշտ դրսևորվում է մեր թույլ կողմերը ցույց տալու դեպքերում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ից երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում և հանդիպել է պաշտոնակցի հետ: Նկատենք, որ մեկ ու կես տարվա պաշտոնավարման կարճ ընթացքում սա արդեն Փաշինյանի երրորդ այցն է Վրաստան, որոնցից երկուսը՝ պաշտոնական:

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>