Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Դիտել նաև
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանի խորհրդարանի 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի խորհրդարանի խոսնակի օգնական Աբդոլռեզա Մեսրիին:
Մեսրին կոչ է արել խորհրդարանականներին սահմանափակել շփումները բնակչության հետ: Այնուամենայնիվ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքը:
Վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 19-ից Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1501 դեպք, որից 66-ը՝ մահվան ելքով, 291 մարդ առողջացել է: Իրանի իշխանությունները կանխատեսել են վարակի հետագա տարածումը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վարակից:
Zham.am

