Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ո՞ր հարցերում են համընկնում Փաշինյանի և թուրքերի շահերը

Կորոնավիրուսի շուրջ իշխանությունների և հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից միտումնավոր ստեղծված շոուի պատճառով տեղեկատվական հոսքերի մեջ "կորավ" և շատ քիչ ուշադրություն դարձվեց մի շատ կարևոր իրադարձության... "Անադոլու" գործակալությունը տեղեկացրել էր, որ մարտի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին... Թուրքիայի արտգործնախարարը հանդիպման ժամանակ նշել է. "Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում": Զարմանալիորեն այս հաղորդագրությանը չի արձագանքել պաշտոնական Երևանը, ինչն իրոք անհասկանալի է... Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, միակ երկիրն է, որը բացահայտ սատարում է հակամարտող կողմերից մեկին՝ Ադրբեջանին... Մեր տեսանկյունից՝ Թուրքիան երբեք չի կարող միջնորդ լինել Արցախյան բանակցային գործընթացում և պաշտոնական Երևանը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներն Անկարայում չքննարկեն Արցախյան խնդրին վերաբերող որևէ դրվագ... Սակայն պաշտոնական Երևանը ոչ միայն դա չի կանխել, այլև ծպտուն չի հանում, երբ տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է այդ այցը քննադատող հայտարարությամբ հանդես գար և կրկին մեկ անգամ ևս բացահայտեր Անկարայի ոչ կոնստրուկտիվ պահվածքը...


Որքան կարելի է կռահել, սույն թվականի հունվարի վերջին Ժնևում տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով 11 ժամյա հանդիպումների արդյունքում ինչ-որ համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք թաքցվում են Հայաստանի հասարակությունից և որոնց վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները և Կասպրշիկը շահագրգիռ երկրների, այդ թվում նաև Ադրբեջանին սատարող Թուրքիայի հետ տեղեկություններով են կիսվում և բանակցում... Այլ կերպ չեմ կարող բացատրել Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների այցը Թուրքիա, քանի որ Անկարան չի կարող միջնորդ լինել Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում և Չավուշօղլուն այս անգամ ևս դա հաստատել է՝ բացահայտ պաշտպանելով ապշերոնյան սուլթանության դիրքորոշումը...


Մի կարևոր հանգամանք ևս... Մի քանի օր առաջ, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության վերջին տարելիցին նվիրված Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ մի ուշագրավ դրվագ կար... Թուրքիայի ՊՆ-ն բացահայտ սպառնում է այն անձանց, որոնք, ըստ թուրքերի, մեղավոր են այդ ամենի մեջ."...մենք չենք մոռանա նրանց, ովքեր կազմակերպել են այդ սպանդը",-ասված է Թուրքիայի ՊՆ-ի հայտարարության մեջ...


Բաքուն և Անկարան երբեք չեն թաքցրել, որ Խոջալուի դեպքերի համար իրենք մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Մանվել Գրիգորյանին, Բակո Սահակյանին, Վիտալի Բալասանյանին, Յուրի Խաչատուրովին և այլոց... Պարադոքսալ է, բայց փաստ. վերը նշված բոլոր գործիչները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ևս դիտարկվում են որպես իր թշնամիներ... Այս ամենին եթե գումարենք Հայաստանում վերջերս շատ պոպուլյար դարձած թուրքասիրությունը, օրինակ՝ որոշ ազգադավ գործիչներին, որոնք գովերգում են գոյություն չունեցող հայ-ազերիական եղբայրությունը, պաշտպանելը ներկայիս իշխանությունների որոշ ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև մի քանի տխրահռչակների կողմից թուրքական դրոշի այրելու քննադատական զառանցանքով հանդես գալը, ստանում ենք շատ վտանգավոր պատկեր...


Հայաստանի լռակյաց համաձայնության հետևանքով Անկարան ակտիվ ներգրավվում է Արցախյան բանակցային գործընթացի մեջ իր բոլոր աղետալի հետևանքներով Հայաստանի և Արցախի համար...


Հիշեցնեմ, որ Բաքուն և Անկարան մի քանի տարի առաջ փորձում էին Թուրքիային դարձնել Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը նրանց մոտ չստացվեց և հուսամ՝ չի էլ ստացվի ապագայում...


Հ.Գ. Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն պետք է թույլ չտան, որ Անկարան դառնա բանակցային գործընթացի ակտիվ մասնակից, այլև պետք է ուղղեն նախորդների սխալը և ամեն ջանք պետք է գործադրեն, որ Թուրքիան որպես հակամարտության կողմերից մեկին սատարող երկիր հեռացվի Մինսկի խմբի անդամների կազմից... Իսկ մենք տեսնում ենք հակառակը...


Պետական մտածելակերպից զուրկ Փաշինյանը, Բաքուն և Անկարան որոշ հարցերում բավականին միակարծիք են, որը շատ վտանգավոր է... Չնայած այն հանգամանքին, որ բացասական եմ վերաբերվում վերը նշված անձանցից շատերին, որոնց Բաքուն և Անկարան մեղադրում են Խոջալուի, այսպես կոչված, ցեղասպանության մեջ, ինձ համար շատ տհաճ է, երբ ազերի-թուրքերը հրճվում են` անդրադառնալով Փաշինյանի վերաբերմունքին նրանց նկատմամբ և ակամայից ստացվում է, որ որոշ հարցերում Փաշինյանի և մեր թշնամիների շահերը համընկնում են...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>