Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Մոսկվայի խնդիրը իրականում Թուրքիային ճնշելը չէ, այլ պաշտպանելն է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Ստանիսլավ Տարասով

Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ Մոսկվան և Թեհրանը միասին նույն քաղաքականությունն են վարում Սիրիայում  Թուրքիայի նկատմամբ, ճնշում են վերջինիս: Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ ճնշումը հսկայական է:

«Թեհրանը հայտարարում է, որ իրեն ոչ ցանկալի զարգացումների արդյունքում նա կպատասխանի Թուրքիային: Սակայն դեռևս սպասում են: Ինչո՞ւ, որովհետև մարտի 5-ին նախատեսված է Պուտինի և Էրդողանի հանդիպումը: Եվ Թուրքիան, որը Արևմուտքից չստացավ  ակնկալվող աջակցությունը, և չունի լուրջ ազդեցություն այս հարցում, պետք է արդեն զիջումների գնա»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե Թուրքիան փորձում է ռուսական հարվածներից հետո իրավիճակ փոխել, արդեն ավիահարվածներ է հասցրել սիրիական ուժերի ուղղությամբ, Ստանիսլավ Տարասովը նշեց.

«Այս օրերին այնքան ապատեղեկատվություն է տարածվում: Ամեն ինչին պետք  չէ հավատալ: Դեռ հայտնի չէ, թե նրանք ում ուղղությամբ են հարվածներ հասցնում: Իհարկե, նրանց հարվածներն ուղղված են սիրիական կառավարության ուժերի կողմ, բայց նրանց դեմ հանդես են գալիս նաև ջիհադիստները, որոնց հետ նրանք նախկինում համագործակցում էին: Սա պատերազմ է, իսկ դրա մասին ճշգրիտ տեղեկատվությանը, բացի զինվորականներից, ոչ ոք չի տիրապետում»,- ասաց նա:

Անդրադառնալով մարտի 5-ին սպասվող Էրդողան-Պուտին հանդիպմանը՝ նախ նա մատնանշեց, որ մինչ այդ արդեն հեռախոսային խոսակցություն եղել է Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև: Պուտինը խոստացել է Սիրիայի փախստակաների անվտանգությունը ապահովել Թուրքիայի ավիահարվածներից: Այս պահին Իրանը սպասում է, նրանք չեն գտնվում կրակակետում: Բայց եթե Թուրքիան փորձի Իդլիբում առաջ գնալ, ապա կհանդիպի Հեզբոլլահին և այլն: Իրադրությունը կարող է հասնել նրան, որ ռազմական գործողությունները Թուրքիայում սկսվեն: Էրդողանն իրեն անկյուն է մտցրել: Եթե Թուրքիան իրավիճակը էսկալացիայի տանի, ապա, կարող եմ ասել, կփլուզվի»,- ասա նա:

Արդյոք Ռուսաստանն ու Թուրքիան կոմպրոմիսի կգնա՞ն, ո՞րը կլինի Ռուսաստանի դիրքորոշումը: Ստանիսլավ Տարասովի նկատառմամբ՝ գործողությունները տեղի են ունենում ուրիշի տարածքում, և Մոսկվայի խնդիրը իրականում Թուրքիային ճնշելը չէ, այլ պաշտպանելն է Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

«Բայց այս իրավիճակում մենք տեսնում ենք արդեն թուլացած Թուրքիա: Դա նաև իր ազդեցությունն է ունենում Կովկասում, ի վերջո:  Նրա ազդեցությունը պատմականորեն մեզ հետաքրքիր տարածքում  արդեն նվազում է: Որպեսզի այն վերականգնի, տասնյակ տարիներ կպահանջվեն»,- ասաց նա:

Այս համատեքստում  փորձագետը նկատեց, որ Էրդողանի Թուրքիան հիմա միջազգային հարթակում էլ առանձնապես հեշտ իրավիճակում չի հայտնվել: «Ոչ մի իրական աջակցություն Թուրքիան միջազգային հանրության կողմից՝ ո՛չ ՆԱՏՕ-ից, ո՛չ  ԱՄՆ-ից, Արևմուտքից չստացավ: Իսկ Ռուսաստանը գործում է Իրանի հետ նույն ճակատում»,-նկատեց նա:

Ժամանակին, ըստ ռուսաստանցի փորձագետի, երբ դիտարկվում էր Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը, թվում էր, թե Թուրքիան իր ազդեցությունը կմեծացնի: Ադրբեջանն էլ հույսով էր, որ Թուրքիան իրեն կկարողանա օգնել՝ ղարաբաղյան հիմնախնդիրը հօգուտ իրեն լուծելու հարցում: «Բայց հակառակը տեղի ունեցավ՝ Թուրքիան թուլացավ»,- ասաց նա:

Խոսելով այս իրավիճակում Հայաստանի վարած քաղաքականության մասին՝ Ստանիսլավ Տարասովը նշեց, որ «անգրագիտություն» է նկատվում: «Երբ ՆԱՏՕ-ն պարտվում է, Թուրքիան փլուզվում է, հայերը հայտարարում են, որ մասնակցելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Բայց պետք է նրանցից սովորել, նրանց հետ անցկացնել ուսումնական վարժանքներ, որոնք հաղթում են, այլ ոչ թե նրանց հետ, որոնք պարտվում են: Իսկ թե ով է հաղթում, կարծում եմ, ինքներդ էլ հասկանում եք»,- ասաց նա:

Իսկ թե ինչ է սպասվում Հայաստանին, հայ-ռուսական հարաբերություններին, ռուս-թուրքական հարաբերությունները սրացման գնալու դեպքում, ապա ըստ վերլուծաբանի, Ռուսաստանն առանձնացված քաղաքականություն է վարում Ռուսաստանի և Թուրքիայի հետ, իրենք չեն ներկայացնում հայերի կամ ադրբեջանցիների շահերը:

«Մենք մեր սեփական մեքենան ենք վարում: Իսկ Հայաստանի նոր կառավարությունն այնպիսի  քաղաքականություն է վարում, որը հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում չի տեղավորվում: Փաշինյանը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները չի կոորդինացնում, Ադրբեջանն էլ, ինչո՞ւ պետք է Ռուսաստանը դա անի:  Այո, մենք նույն տնտեսական, ռազմաքաղաքական բլոկում ենք:  Այո, տեսականորեն կարող ենք սպառնալիք սպասել Թուրքիայից Հայաստանի նկատմամբ: Բայց պետք է հասկանալ, որ Թուրքիան առանձնապես Հայաստանի համար ժամանակ չունի: Նրանք 40 միլիոն քրդերի հետ խնդիր ունեն, որոնք հավակնում են պետականություն ստեղծել»,-ասաց նա՝ վստահորեն նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունները հիմա իրականում որևէ մեկի օրակարգում չկան:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>