40 անց մի քանի խելապակաս տղամարդ «ՈՉ»-ի թաղման արարողությունն են իրականացնում Էջմիածին քաղաքում
Թավշյա, սիրո, հանդուրժողականության հետևանքները։ 40 անց մի քանի խելապակաս տղամարդ «ՈՉ»-ի թաղման արարողությունն են իրականացնում Էջմիածին քաղաքում։ Գերեզմանաթումբ, գերեզմանաքար, ծաղիկներ, խունկ, օղի, մի կտոր հաց։ Սրանց երևակայությունը սրանից չի անցնում։
Ուզում եմ իմանալ այս մարդիկ ծնողներ, ընտանիք, ընկերներ, երեխաներ ունեն, թե պատի ծակից են դուրս եկել։ Ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում սրանցով, եթե հոգեկան հիվանդ են զսպաշապիկ հագցրեք, տեղավորվեք հոգեբուժարանում, եթե առողջ են ատելության, անհանդուրժողականության համար ենթարկեք պատասխանատվության։ Սա պետություն է, թե ...նոց։

Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից

