Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Տարիներ շարունակ հասարակությանը ներկայացրել են՝ «Մարտի 1-ին» ընդդիմությունը հրեշտակ էր, իսկ իշխանությունը ջարդեց ընդդիմադիրներին․ Գեղամ Նազարյան

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը կարծում է, որ այսօր «Մարտի 1»-ի գործ համավող դատավարությունն ընդհանրապես կապ չունի «Մարտի 1»-ի հետ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է նա։

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապօրինի գտնվում է կալանքի տակ․ «Մեր երկիրը դարձել է «Մարտի 1»-ի գերին և առողջ հասարակությունն ամեն ինչ պետք է անի, որ բացվի «Մարտի 1»-ը։ Տասներկու տարի «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ենթարկվել են քարոզչական բռնության»։

Գեղամ Նազարյանի դիտարկմամբ՝ այս տարիների ընթացքում հասարակությանը ներկայացրել են, իբր 2008թ. մարտի 1-ին ընդդիմությունը «հրեշտակ էր» և իշխանությունը ջարդեց-փշրեց ընդդիմադիրներին։

Հաղորդման մյուս հյուրի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի խոսքով՝ պետական ողջ ռեսուրսն ուղղված է «Մարտի 1»-ը օրակարգային պահելու համար․ «Իհարկե, իշխանությանը հաջողվում է այս հարցը օրակարգային պահել, հուսով ենք՝ այն երկար չի տևի։ Մինչև օրս անհայտ է՝ ով կամ ովքեր սպանեցին «Մարտի 1»-ի տասը քաղաքացիներին»։

Հարցին՝ կա՞ ճանապարհ այս օրակարգային հարցից դուրս, Բագրատ Միկոյանը նշել է․ «Պետք է Սահմանադրական կարգի տապալման կլոունադան ավարտել ու զբաղվել տասը զոհերի մահվան հանգամանքներով։ Երկրորդ տարին է՝ այս ուժը իշխանության է, ու՞ր է «Մարտի 1»-ի գեթ մեկ սպանող, հայտաբերել ե՞ք»։

Խոսելով «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների վերջին լայնածավալ հարցազրույցից ու դրանից ստացած տպավորություններից՝ Բագրատ Միկոյանն ասել է․ «Այս հարցազրույցը ներկայացում էր, որը «Հանրային հեռուստաընկերության» մահն էր։ Վշտի մեջ գտնվող ծնողի հուզականությամբ իրենք փորձեցին ծածկել գործի իրավական կողմը, որն անթույլատրելի էր»։

Գեղամ Նազարյանն էլ նշեց, որ այս հարցը բարոյական դաշտում է, որտեղ ինքը չի ուզում մտնել․ «Ինձ համար բարոյական արժեքներն ամենաբարձրն են։ Կա գիծ, որը ես չեմ կարող հատել»։

Դիտարկմանը, որ տարիներ առաջ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները քննադատում էին Նիկոլ Փաշինյանին՝ Գեղամ Նազարյանը նշել է, որ մենք դարձել ենք «Մարտի 1»-ի գերին։

Բագրատ Միկոյանի խոսքով էլ՝ այսօր հասարակությունը, եթե թույլ է տալու, որ իրեն մանիպուլացնեն, ուրեմն այդպես էլ շարունակվելու է։

Անդրադառնալով օրերս սեմինար-կոնֆերանսի ժամանակ ներկայացված տեսաձայնագրություններին՝ Բագրատ Միկոյանն ասել է․ «Մենք նոր տեսաձայնագրություններ չենք ներկայացրել։ Եթե որևէ տեսաձանյագրություն առանձնացնենք, ապա դրանք այն կադրերն են, որտեղ երևում է՝ ինչպես են ցուցարարների միջից կրակոցներ արձակում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն անցած տարի պաշտոնապես հայտարարում էր, ցուցարարները չեն կրակել»։

Քաղաքագետ Գեղամ Նազարյանն էլ նշում է, որ «Մարտի 1»-ին խաղաղ ցուցարարներն իքս պահից շատ աննկատ ու դանդաղորեն հեռացան հրապարակից․ «Հեռանալով հրապարակից՝ խաղաղ ցուցարարներն ասպարեզը թողեցին ամբիոնից հնչող կոչերով արմատուրաներով զինվողներին»։

Գեղամ Նազարյանը հիշեցրեց նաև, որ ցուցարարների մեջ կային մարդիկ, ովքեր ամբիոնում կանգնածներից շատերին հորդորեցին՝ մարդկանց կոչ անել «ցրվել տներով»․ «Երբ ասացին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս չի գալու Մյասնիկյանի արձանի մոտ, իրավիճակն անկառավարելի է դառնալու, բանական կոչերն ուղղակի լռեցվեցին էն մարդկանց կողմից, ովքեր կոչ էին անում բարիկադներ կառուցել»։

Գեղամ Նազարյանը նման կոչեր անողներին հիմա հարց է տալիս՝ բարիկադներ կառուցում էիք, որ ի՞նչ անեիք։

Ամփոփելով խոսքը՝ Բագրատ Միկոյանը համոզված նշել է, որ «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտումը դառնալու է պահանջ։

Քաղաքագետ Գեղամ Նազարյանն էլ ընդգծել է, որ այսօր ՀՔԾ-ն ու իրավապահ մյուս մարմինները որևէ ջանք չեն ներդնում, որպեսզի բացահայտեն «Մարտի 1»-ի սպանության հանգամանքները։

Աղբյուրը՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>