Հնդկաստանը Հայաստանին կտրամադրի տեղորոշման 4 ռադար՝ 40 մլն դոլար արժեքով
Հնդկաստանը Հայաստանին կտրամադրի տեղորոշման 4 ռադար՝ 40 մլն դոլար արժեքով. հայտնում է հնդկական Times Now լրատվամիջոցը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրներին: Ըստ Times Now-ի տվյալների՝ ռադիոլոկացիոն համակարգը մշակվել է Բենգալուրուում տեղակայված Պաշտպանության հետազոտությունների և զարգացման պետական լաբորատորիայի (DRDO) և Էլեկտրոնիկայի ու ռադիոլոկացիայի զարգացման լաբորատորիայի (LRDE) կողմից, արտադրվել է Bharat Electronics Limited (BEL) ընկերության կողմից:
Նշվում է նաև, որ Հայաստանն ընտրել է հնդկական ռադարային համակարգերը՝ Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկած համակարգերի մանրամասն թեստեր անցկացնելուց հետո:

