15-ամյա պատանին տան շքամուտքում բռնաբարել է 13-ամյա աղջկան
Ուֆայում 15-ամյա դպրոցականը մեղադրվում է 13-ամյա աղջկան տան շքամուտքում բռնաբարելու մեջ: Այս մասին հայտնում է UfacityNews.ru-ն:
Ըստ պարբերականի՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 20-ին, սակայն աղջիկը որոշ ժամանակ թաքցրել է կատարվածը հարազատներից, իսկ հետո հայտնել մորը: Մայրը դիմել է ոստիկանություն:
Դեռահասը ձերբակալվել է: Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:
Zham.am