Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Օտարերկրացի զբոսաշրջիկների 2019-ի թիվն ուռճացված է առնվազն մոտ 600,000-ով. Արա Գալոյան

Այս տարվա փետրվարի 5-ին հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին» հաշվետվությունը: Հրապարակողը, բնականաբար, ՀՀ Վիճակագրական կոմիտեն էր: Այդ հաշվետվությունը, բնականաբար, ներառում էր նաև տվյալներ զբոսաշրջության մասին: Հաշվետվության «4.2.1. Միջազգային զբոսաշրջություն» կետում կան տվյալներ, որոնք հրապարակվել են «Միջազգային զբոսաշրջության որոշ տվյալներ» վերնագրով ենթաբաժնում (տես՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին», էջ 139):

Այդ որոշ տվյալներից մեկը պնդում է, որ 2019թթ․ Հայաստան ժամանել է 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Իսկ մեկնել՝ 1 մլն 867 հազար 888 զբոսաշրջիկ: Պաշտոնական փաստաթղթում գրված այս լուրը նախ հայտնվեց ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում, ապա՝ կառավարության կայքում: Այս թիվը հարցազրույցներով տարածեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ու նրա համապատասխան տեղակալը: Այլ կերպ ասած՝ փաստը բազմիցս տիրաժավորված է:

Սկզբում մեջբերենք այն պարզաբանումը, թե ինչ չափանիշներով են որոշվում՝ ովքեր են միջազգային զբոսաշրջիկները և ինչպես են հաշվում նրանց: Այն, որ հաշվարկման համար «հիմք է հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով», ակնհայտ է: Բայց պարզ է, որ բոլոր ժամանողները չեն զբոսաշրջիկ: Վիճկոմի այս ոլորտի տվյալներ պարունակող բոլոր հաշվետվություններում կա հաշվարկի մեթոդաբանական բացատրությունը: «Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով» (տես նույն տեղում):

Հիմա վերադառնանք զբոսաշրջիկների քանակին: Վիճկոմի հիշատակված հաշվետվությունը ծավալուն է: Ինչպես վայել է տարին ամփոփող բոլոր նման փաստաթղթերին: 2018թ․ համեմատ զբոսաշրջիկների քանակի 14.7 տոկոսանոց աճի նկատմամբ կասկած ունեցողները կարող են նույն հաշվետվությունում գտնել հետևյալ՝ «Սահմանահատում կատարած անձանց նույնականացման տվյալների բաշխումը ըստ քաղաքացիության երկրի, մուտքերի, ելքերի և սահմանահատումների քանակի, 2019թ.» անունով փաստաթուղթը: Պետք է ասել, որ մեր Վիճկոմը ամեն տարի չէ, որ հրապարակում է այս սահմանահատումների տվյալները: Սակայն հակառակի պես այս տարի հրապարակել է (տես նույն տեղում, էջ 256): Ըստ այս փաստաթղթի՝ 2019թ․ ՀՀ սահմանային անցակետերով մեր երկիր մուտքերի քանակը կազմել է 2 մլն 232 հազար 302 դեպք: Այս թվից պետք է հանել երկիր վերադարձող ՀՀ քաղաքացիների հատումների քանակը: Այն պարզ պատճառով, որ ոչ մի տրամաբանությամբ ու նորմատիվ որևէ ակտով հնարավոր չէ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացուն համարել միջազգային զբոսաշրջիկ: Նույնիսկ ամենավառ երևակայությունն ունենալու պարագային։ Իսկ 2019-ին Հայաստան վերադարձ-հատումների քանակը 938 հազար 615 է: Երբ մուտք-հատումների ընդհանուր քանակից հանում ենք ՀՀ քաղաքացիների հատման քանակությունը, ստացվում է, որ օտար քաղաքացիություն ունեցողների հատումների քանակը կազմել է 1 մլն 293 հազար 687: Այսինքն 2019թ․ Հայաստան ժամանող օտարերկրացիների (նրանց, ում ցանկության դեպքում մեր պաշտոնյաները ամբողջ կազմով կարող են համարել միջազգային զբոսաշրջիկ) քանակը չի կարող գերազանցել այս թիվը: Ընդ որում երկիր այցելող մարդկանց հաշվառումը բարդ մեթոդաբանություն չի պահանջում: Ի վերջո, պաշտոնապես հայտարարված է աղբյուրը` «ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը»: Եվ այդ ոչ բարդ մեթոդաբանության արդյունքում ստացվում է, որ օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն ուռճացված է մոտ 600 հազարով: Առնվազն:

«Ինչո՞վ է նույն փաստաթղթի 256-րդ էջում հրապարակված տվյալն ավելի վստահելի, քան 139-րդում հրապարակվածը»․ հարցը պարզ պատասխան ունի: Սահմանահատումների քանակի թիվն ուռճացնելու հարցում ՀՀ ԱԱԾ-ն որևէ շահ չէր կարող ունենալ: Ժողովրդական բառուբանով ասած` «Մեջը օգուտ չունի»: Նաև այն պատճառով, որ վերադասից համապատասխան հրահանգ չի ստացել: Ասածից չի կարելի միանշանակ եզրակացնել, որ եկող տարի նման հրահանգ կտրվի: Շատ ավելի հավանական է, որ այս տվյալները պարունակող փաստաթուղթ չհայտնվի 2020թ․-ի հաշվետվություններում: Թաքցնելը միշտ ավելի ազնիվ է, քան` կեղծելը:

Ավելացնենք նաև, որ սահմանահատումների թվական տվյալները հրապարակող փաստաթուղթը ուշադրության արժանի այլ տվյալներ էլ է պարունակում: Դրանց կանդրադառնանք հաջորդիվ:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>