Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Իրենք իրենց համար փոս են փորում՝ մոռանալով, որ օրերից մի օր իրենք նույնպես լինելու են նախկին իշխանություն

Հպարտ քաղաքացու անձնագիր ունեցող մարդկանց մոտ կա այնպիսի տպավորություն, որ, երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը զրկվեն անազատությունից, իրենք կսկսեն ապրել իդեալական պայմաններում։

Հանրության երկատվածության ու շերտավորման գործում ամեն ջանք գործադրած իշխանությունն այսօր քաղում է իր քայլերի պտուղները, երբ հանրության մի հատվածն ամբողջությամբ ու կուրորեն հավատում է ու «ավե փրկչին» ասում Նիկոլին, մյուս մասը՝ հակառակը՝ մերժում է, ու հակակրանքից բացի՝ ոչինչ չի տածում օրվա իշխանության հանդեպ։ Եվ սա բնական է, քանի որ այդպես ուզեց Նիկոլը, քանզի իշխանության գալու առաջին իսկ րոպեից սկսեցին հասարակության մեջ տարբեր սելեկցիոն աշխատանքներ իրականացնել՝ սկսած պետական համակարգում աշխատողներից, լրատվականներից՝ մինչև վերջին շարքային պահակը։ Նա մերոնքականների և ոչմերոնքականների բաժանեց հասարակությանը՝ պաշտոնների նշանակելով միայն յուրայիններին: Օրվա իշխանության սխալներից էր նաև այն, որ նա ամեն ինչում սկսեց մեղադրել նախկիններին և մոլագարի նման ամեն ինչում փնտրել մեղավորներ։ Ցանկացած ձախողման մեջ, որին ականատես էինք լինում վերջին երկու տարիների ընթացքում, մեղավոր էին բոլորը, բայց ոչ երբեք՝ իր «հեղափոխական» թիմը։ Իշխանությունները հասարակության մոտ ՀՀ նախկին նախագահների և պետական գործիչների նկատմամբ հակակրանք ստեղծելով և նրանց կառավարման ժամանակներից եղած դժգոհությունը մուլտիպլիկատիվ էֆեկտով աճեցնելով՝ իրենք իրենց համար փոս են փորում՝ մոռանալով, որ օրերից մի օր իրենք նույնպես լինելու են նախկին իշխանություն։ Նշեմ մի կարևոր հանգամանք․ մարդկանց մոտ կա այնպիսի տպավորություն, որ, երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը զրկվեն անազատությունից, իսկ մնացած նախկին իշխանությունները աքսորվեն կամ, ասենք, գնդակահարվեն, իրենք կսկսեն ապրել իդեալական պայմաններում։ Սա այն հերթական մանիպուլյատիվ հնարքն է, որը հաջողությամբ կիրառվում է Նիկոլի կողմից՝ մարդկանց մատուցելով հերթական տեսարանը։ Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանաշրջաններն անընդհատ հիշատակում են, ատելություն տարածում, սակայն խնամքով թաքցնում են Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածը: Նույնիսկ «Մարտի 1»-ի գործով իրավապահ մարմինները շրջանցում են Տեր-Պետրոսյանին և Նիկոլին: Օրինակ, Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարության առնչությամբ իշխանությունների ջանքերով ստեղծված հանրային հրավառությունը վկայությունն է այն պարզ իրողության, որ մենք ապրում ենք բարոյական անկման և մարդկային արժեքների ձևախեղման ժամանակաշրջանում։ Տպավորությունն այդպիսին է, քանի որ մարդկային ուրախությունն ամենևին էլ պայմանավորված չէ նրանով, որ գործը շինծու է, իսկ մեղադրանքը՝ «ջուր», այլ բնակչության մի զգալի մասի ակնկալածը հեղափոխական տեռորն է. բոլորին գնդակահարել։

Անթույլատրելի է մաքրել անցյալում տեղի ունեցած ամեն ինչ և փորձել ամեն ինչ սկսել նոր էջից, նոր ձևաչափով, դա, անխոս, ունենալու է անդառնալի հետևանքներ և էլ ավելի է մեծացնելու հասարակության մեջ ատելության չափաբաժինը։ Ոզում եմ հիշեցնել, որ փոխվում են միայն մարդիկ, իսկ արժեքներն ու ինստիտուտները մնում են անփոփոխ։ Այլ խոսքով՝ եթե Նիկոլը նման անհեռատես քայլերով փորձում է ամրապնդել իր իշխանության հիմքերը, ապա նրան շատ կարճ ճանապարհ է սպասվում, քանի որ, որպես կանոն, նման քայլերը հասցնում են կատարյալ ձախողման։

Հ.Գ. Հպարտ քաղաքացու անձնագիր ունեցող «ժողովուրդը միշտ ճիշտ է» և հպարտ քաղաքացու անձնագիր ունեցող «ժողովրդին ոչ ոք չի կարող դեմ դուրս գալ» արտահայտությունները դարձել են Նիկոլի ու նրա քաղաքական թիմի կարգախոսները, բոլորդ համոզվել ենք վաղուց, սակայն պետք է հստակ հասկանալ, թե ո՞վ է «ժողովուրդ»-ը, ո՞ր դեպքերում է նա կարևորում ժողովրդի կարծիքը, և ո՞ւմ է պատրաստվում ծառայել Նիկոլը:

Հ.Գ.Գ. Հիշեցում. Նիկոլի թիմից Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, հայտնի դարձան կոռուպցիոն լուրջ գործարքներով:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>