Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Իդլիբում թուրքական բանակի օբյեկտ են ոչնչացրել․ կան տասնյակ զոհեր (լուսանկար 18+, տեսանյութ)
Անկարան հայտնել է սիրիական Իդլիբում շուրջ 80 թուրք զինծառայողի ոչնչացման մասին։ Նրանցից 34-ը զոհվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից թուրքական բանակի օբյեկտին ավիահարվածից։ Այս մասին տեղեկացնում է rusvesna-ն։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ ի պատասխան Իդլիբում հարվածի՝ թուրքական զորքերը՝ ինչպես ավիացիան, այնպես էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «հայտնի բոլոր» թիրախների վրա:
Թուրքական բանակի գործողությունները համակարգելու համար Սիրիայի հետ սահման են մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարարը և բարձրաստիճան սպաներ։
Zham.am