«Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»

2018-ին փողոց փակած բժիշկներն այսօր վարչապետին խնդրում են կանխել նախարար Թորոսյանի ճնշումները. Տեսանյութ

Այսօր առավոտյան ժամը 11-ից Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անող ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի ավելի քան 100 աշխատակցի այդպես էլ չհաջողվեց հասնել իրենց նպատակին՝ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու նրան ներկայացնել փաստարկված մասնագիտական տեղեկատվություն կենտրոնի վիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՁԻԱՀ-ի կենտրոնի Համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։

Վերջինս նշեց, որ կառավարության հունվարի 30-ի որոշումը, որով նախատեսվում է իրենց կենտրոնը միավորել Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցին, 2200-ից ավելի հիվանդների՝ ցմահ բուժում ստանալու իրավունքը վտանգի է ենթարկում, իսկ եթե դրան գումարվում են յուրաքանչյուր տարի ՄԻԱՎ-ի վարակի 450-ից ավելացող դեպքերը, ապա արդյունքում կանգնելու ենք ՄԻԱՎ վարակի տարածվածության լրջագույն խնդրի առաջ։

Պապոյանի խոսքով՝ իրենց բժշկական կենտրոնը միավորելու Կառավարության որոշման հիմքում չկա գեթ մեկ մասնագիտական վերլուծություն, ու քանի որ նախարար Արսեն Թորոսյանը չի կարողանում խնդիրը մասնագիտական դաշտում լուծել, այն տեղափոխում է անձնական դաշտ։

«Առողջապահության նախարարությունը ներկայացնում է խնդրահարույց մի որոշում, որը մասնագետներս տեսնելով՝ չենք ընդունում, որից հետո նախարարը հարցը տանում է անձնական դաշտ։ Տեսեք, եթե նախարարի համար մասնագետների կարծիքը կարևոր լիներ, ապա այսօր ժամերով Կառավարության շենքի առջև կանգնած էինք, կարող էր իջնել և մեզ լսել»,- ասաց  Պապոյանը՝ նշելով, որ նախարար Արսեն Թորոսյանի և իրենց կենտրոնի լարվածության պատճառը նաև այն է, որ նախարարին դուր չի գալիս, որ իրենք և՛ ԶԼՄ-ների, և՛ իրենց ֆեյսբուքյան էջերով բարձրաձայնում են խնդիրները։

«ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները փողոցներ են փակել, եղել են Փաշինյանի կողքին, գնացել են մինչև վերջ, և հիմա սպասում ենք, որ վարչապետը լսի մեր ձայնը և դադարեցնի այն ճնշումները, որը Առողջապահության նախարարությունը փորձում է գործադրել մեզ վրա։ Մենք կուռ կոլեկտիվ ենք, պատրաստ ենք մինչ վերջ գնալ և պատրաստ ենք ապացուցել, որ մենք ճիշտ ենք»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ չեն դադարեցնելու իրենց բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ Կառավարությունը ետ չի կանգնել իր որոշումից։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>