Այդ մարդիկ պետք է պետական համակարգից թողնեն, գնան․ Փաշինյանը՝ հեղափոխությունից չարացածների մասին. Տեսանյութ
Դիտել նաև
Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան
«Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել
Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական կառավարման համակարգի խնդիրներին։ Նա նշել է, որ կառավարության, պետական կառավարման համակարգի առաջին սկզբունքը գործարար միջավայրի և ընդհանրապես քաղաքացիների հետ շփվելիս պետք է լինի բժշկական։
«Նախ չխանգարել որևէ բանում, և որտեղ հնարավոր է օգնել՝ օգնել: Այս թեմային մի քանի անգամ անդրադարձել եմ, դա հասկանալիորեն մեծ և սուր արձագանք է գտնում, և դա վատ չէ, որ այդպես է: Եկեք արձանագրենք հետևյալը, այլ փաստեր էլ կան, որոնք դրա մասին են վկայում. այսօր պետական կառավարման համակարգում դեռ կան մարդիկ, ովքեր երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած իրենց կյանքի օրակարգը ձևակերպել և ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի, ծավալի և այլնի»,- ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում:

