Կարևոր է զերծ մնալ ՀԱՊԿ-ի մասին տեղեկատվության մանիպուլյացիայից. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Կարեւոր է զերծ մնալ ՀԱՊԿ-ի մասին տեղեկատվության մանիպուլյացիայից. ՀՀ-ում ՌԴ դեսպան: Այս մասին այսօր «Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի դերը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա նկատեց, որ նման իրավիճակից խուսափելու համար կարեւոր է ապահովել հասարակության հասանելիությունը օբյեկտիվ տեղեկատվության նկատմամբ, քանի որ դա կբարձրացնի նաեւ երկրում ՀԱՊԿ-ի դրական իմիջը: «Նման միջոցառումները շատ կարեւոր են ակտուալ խնդիրների տեսանկյունից, որոնք դրված են ՀԱՊԿ-ի առաջ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ Կազմակերպության գործունեության օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից»,- նշեց դեսպանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականին իշխանափոխությունից հետո Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ կապված նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: