Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը

Հայաստանում «հեղափոխության» հիմնական թեզը «Սերժիկ հեռացիր»-ն էր, որի բուն իմաստը, եթե փորձենք այն ավելի հասկանալի կերպով շարադրել, հետևյալն է․ «Վատ մարդկանց հեռացնում ենք, որպեսզի իշխանության գան լավ՝ ազնիվ մարդիկ»։ Սա կամայական մեկնաբանություն չէ։

Եթե ուշադիր հետևենք իրենցքայլական պատգամավորների ելույթներին, ապա այդ միտքն, այս կամ այն փաթեթավորմամբ, պարբերաբար հնչում է։ Այլ, ավելի հեղափոխական տեսակետ, ապագա անելիքների իմաստով, ըստ էության չի հնչել, եթե հաշվի չառնենք վեթինգը, անցումային արդարադատությունը և այլ տապալված նախաձեռնությունները։

Փորձենք հասկանալ՝ արդյոք «լավը» կամ «վատը», «ազնիվն» ու «անազնիվը» քաղաքակա՞ն կատեգորիաներ են և արդյոք նման գաղափարի վրա հնարավո՞ր է երկարատև քաղաքականություն կառուցել։

«Հեղափոխության» մյուս թեզն այն է, որ իրենք ներկայացնում են ժողովրդին և ի դեմս իրենց՝ ժողովուրդը եկել է իշխանության։ Այդ թեզի վրա է կառուցված նաև ապրիլին նշանակված հանրաքվեի նպատակը, այսինքն, ի դեմս իրենց՝ ժողովուրդը եկել է իշխանության և հիմա ժողովրդին է պետք հանձնել Սահմանադրական դատարանը՝ հակաժողովրդական ուժերի վերջին բաստիոնը։

Պատմության ընթացքում նման թեզերի վրա հռետորաբանություն կառուցած բազմաթիվ «ժողովրդի» իշխանություններ են եղել։ Այդ երևույթն է ուսումնասիրել «էլիտաների տեսության» վրա մեծ ազդեցություն ունեցած Ռոբերտ Միխելսը։

Ինչո՞ւ Միխելսը հրաժարվեց իր սոցիալիստական հայացքներից

Հայկական նորաթուխ «հեղափոխականները» հայտնի պատճառներով հրաժարվելով գաղափարախոսություններից՝ «իզմերից» (քանի որ ձախ սոցիալիստների գաղափարախոսությունները ժամանակակից աշխարհում հարգի չեն), իրականում հենց նմանատիպ թեզերով են հանդես գալիս․ «ժողովրդի իշխանություն», «պայքար ժողովրդի արյունը ծծողների դեմ», «ժողովրդին վերադարձնել թալանածը», «մեր երազանքի Սահմանադրական դատարան» և այլն։ Բնական է, հստակ գաղափարախոսության բացակայության պարագայում միայն նման ընդհանուր ֆրազներով է կարելի հանրությանը ներկայանալ, սակայն դա չէ այս հոդվածի խնդիրը։

Գերմանացի սոցիոլոգ Ռոբերտ Միխելսը (1876-19362թթ․) սկզբնական շրջանում սոցիալիստական գաղափարներով էր տարված, սակայն, հետագայում, սոցիալիստների հետ խզում է կապերը և 1911-ին գրում իր հռչակավոր «Քաղաքական կուսակցության սոցիոլոգիան՝ ժամանակակից դեմոկրատիայի պայմաններում» աշխատությունը, որտեղ առաջ է քաշում «օլիգարխիայի երկաթյա օրենքը», ըստ որի՝ զանգվածների, այսինքն «ժողովրդի իշխանություն» ունենալը, տեխնիկական պատճառներով, հնարավոր չէ և արդյունքում ցանկացած ռեժիմ վերածվում է քչերի իշխանության՝ օլիգարխիայի։ Խոսքը կուսակցական օլիգարխիային է վերաբերում։

Միխելսը այդ եզրակացությանն է հանգել ուսումնասիրելով եվրոպական կուսակցությունների զարգացման և փոխակերպումների ընթացքը։ Նույն եզրակացությանն է կարելի հանգել հետևելով իրենցքայլական ակտիվիստների փոխակերպումներին, սակայն շարունակենք հետևել Միխելսի մտքերի ընթացքին։

Ըստ նրա, զանգվածը երբեք էլ ի վիճակի չէ կառավարել, սակայն, ցանկացած անհատ, եթե ունի համապատասխան ունակություններ, կարող է վեր բարձրանալ և դառնալ առաջնորդ։ Անգամ ամենաապադասակարգային մարդկանց խումբը, եթե այդպիսին կա բնության մեջ, էլիտայի կարիք ունի։ Միխելսը համոզված էր, որ մարդկության մեծամասնությունը երբեք ունակ չի եղել ու չի էլ լինի ինքնակառավարվել, և ցանկացած պարագայում առաջանում է մի որևէ կազմակերպություն, որը, թեկուզ ժողովրդի անունից, իր վրա է վերցնում իշխող դասի դերակատարումը։ Ըստ նրա, իշխող դասը համաշխարհային պատմության ընթացքում միշտ գերիշխող դիրք է զբաղեցնելու, եթե անգամ ժողովրդի աջակցությամբ է իշխանության եկել՝ հեղափոխության միջոցով և հանուն ժողովրդի։

Միխելսի կարծիքով դեմոկրատիան միշտ վերածվում է օլիգարխիայի, և դա ցանկացած «ժողովրդական հեղափոխության», «սոցիալական հեղաշրջման» բնականոն արդյունքն է։

Միխելսի «օլիգարխիայի երկաթյա օրենքը»

Միխելսի օլիգարխիայի երկաթյա օրենքի էվոլյուցիայի ընթացքն է․

1․ ղեկավարության ձևավորում,

2․ պրոֆեսիոնալ ղեկավարության ձևավորում,

3․ բյուրոկրատիայի ձևավորում,

4․ իշխանության կենտրոնացում,

5․ հայտարարված նպատակների փոխարինումը ընթացիկ խնդիրներով,

6․ գաղափարախոսության ամրապնդում,

7․ առաջնորդների և ժողովրդի շահերի տարանջատման վիհի մեծացում,

8․ որոշումների ընդունման գործում իշխող կուսակցության անդամների դերի նվազեցում,

9․ ընդդիմության լիդերների ներգրավումը գործող օլիգարխիայի շարքեր (եթե հայերեն թարգմանենք՝ հաճախորդների ինստիտուտի ձևավորում),

10․ իշխող կուսակցության ձգտումը տիրել բոլոր ընտրողների ձայներին։

Միխելսի օրենքը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից սոցիոլոգիայի վրա և ժամանակի ընթացքում ապացուցել է իր իրավացիությունը։

«Սերժ Սարգսյանի համակարգն» անցել էր այդ բոլոր փուլերով և արդյունքում հասել իր տրամաբանական ավարտին՝ փլուզվել է, հիմա հերթը նոր իշխող էլիտայինն է, որը փորձում է կրկնել նույն ճանապարհը։ Սահմանադրական դատարանի հանրաքվեն վերը նշված 4-րդ քայլի շատ կարևոր բաղկացուցիչ մասն է։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>