Սիրիական բանակն Իդլիբում խոցել է թուրքական անօդաչու թռչող սարք
Սիրիական բանակը Իդլիբում Թուրքիայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցել։ Այդ մասին տեղեկանում ենք սիրիական պետական «SANA» լրատվական գործակալությունից։
«Սիրիական բանակի ստորաբաժանումներն Իդլիբ նահանգի հարավ–արևելքում գտնվող Դադիհ գյուղի մոտակայքում Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի անօդաչու թռչող սարք են խոցել», - հայտնել է «SANA»-ն։ Նշենք, որ Թուրքիան շարունակում է զինուժ և զրահատեխնիկա տեղափոխել Իդլիբ։
Փետրվարի 25-ի առավոտյան Թուրքիայի բանակինն պատկանող 50 զրահամեքենայից բաղկացած շարասյունը անցել է թուրք-սիրիական սահմանը և մուտք գործել Իդլիբ։
Աղբյուրը՝ ermenihaber.am