Էջմիածնի քաղաքապետը հաստատում է ադամանդե քարերով ոսկե մատանիներ գնելու փաստը. Լուսանկար
Երբ առավոտյան արթնանում ես և կարդում «սենսացիա» պարունակող հոդված, որը լույսի արագությամբ տարածվում է հստակ շահեր սպասարկող մի քանի լրատվականով:
Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում (լուսանկարը՝ ստորև )
Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից:


Էջմիածնի քաղաքապետ
Դիանա Գասպարյանի ֆեյսբուքյան էջից:

