Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից․ Սերժ Սարգսյանը դիմեց աջակիցներին. Տեսանյութ
Այսօր՝ ժամը 15:00-ին մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի մոտ արդեն հավաքվել են ու բողոքի ակցիա են անում Սերժ Սարգսյանի կողմնակիցները: Աջակիցների թվում են նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ:
Դատարանի դիմաց իր կոչով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, վերջինս նախ և առաջ շնորհակալություն հայտնեց հավաքվածներին, ապա կոչով դիմեց իրեն սատարողներին և նշեց, որ բարդ եղանակներից ելնելով հավաքվածները գնան տուն:
Սարգսյանը նաև նշեց, որ դեռ հույս կա, որ Հայաստանում կան դատավորներ որոնց համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես ինչպես իր և հավաքվածների ու հայ ժողովուրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեին ինչից: Նա նաև նշեց, որ ևս մեկ անգամ կրկնում է այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:
Zham.am

