Անցումային արդարադատությանը վերաբերող օրինագիծը շուտով հասանելի կլինի. Արդարադատության նախարար. Տեսանյութ
Դիտել նաև
Մենք կքննարկենք բոլոր հանգամանքները եւ մեր տեսակետը կներկայացնենք վարչապետին, կկայացնենք որոշում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքին:
«Մենք հանձնաժողովի անդամներով պայմանավորվել ենք, որ հանձնաժողովի աշխատանքին վերաբերող թեմաներով հնարավորինս անդրադառնանք համատեղ դիրքորոշում ունենալու պարագայում»,-ասաց նա:
Անդրադառնալով անցումային արդարադատությանը, Ռուստամ Բադասյանը նշեց, որ դրա վերաբերյալ հայեցակարգը հրապարակվել է դեռեւս դեկտեմբերին, հիմա օրենքի կոնկրետ տեքստի վրա են նախարարությունում աշխատում. նախագիծը շուտով արդեն հասանելի կլինի, կներկայացվի ԱԺ:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: