ՀՀ-ում Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը հիշեցրեց տարիներ առաջ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա
Հայաստանում Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը հիշեցրեց տարիներ առաջ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա: Այն ժամանակ մեր իշխանություններն ասում էին, թե մեր երկրի տնտեսությունը գրեթե մաս չի կազմում համաշխարհային տնտեսությանը կամ նույնն է, թե մեզ ուր է տնտեսություն, որ ճգնաժամն էլ ազդի: Պարզվեց նույնիսկ մեր չեղած տնտեսության վրա ազդեցությունն այնքան մեծ եղավ, որ արտաքին պարտքը մի քանի միլիարդ դոլարով աճեց, մնացածի ` չասեմ:
Հիմա նույն պատկերն ունենք կոնորավիրուսի մասով, երբ մեր անթրաշ «դուխով» պաշտոնյաները փոխանակ լուրջ քայլեր ձեռնարկեն ` կանխելու վիրուսի մուտքը երկիր, մի բան էլ մեզ են ախ տալիս, թե ինչի ենք անհանգստանում: Ոչ սիրելի իշխանություններ` ձեր գործը էնպես արեք, որ հանգիստ լինենք, ոչ թե մասնագետ և ոչ մասնագետ խոսենք կորոնավիրուսից: Երկիրը ձեր համար պարգևավճար տվող օբյեկտ չէ, խելք հավաքեք գոնե մի քիչ:
Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: