ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ
ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Պատերազմ Արցախում
Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչում եմ, որ հայ եմ․ Անդրանիկ Միհրանյան

Քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության և ղարաբաղյան կոնֆլիկտի արմատների մասին բավարար գիտելիքներ չունի և Մյունխենում Ալիևի հետ ունեցած դեբատի ժամանակ ուղղակի խայտառակեց հայ ժողովրդին. «Նայեցի Ալիևի հետ նրա այդ դեբատը և շատ մեծ ցավ զգացի, որ հայ ժողովուրդն ունի այսպիսի ներկայացուցիչ, որը չունի մինիմալ գիտելիքներ ո՛չ պատմությունից, ո՛չ քաղաքականությունից, ոչ էլ դիվանագիտությունից»,-Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Միհրանյանը:

Նրա գնահատմամբ` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հիշատակումը Տիգրան Մեծի վերաբերյալ շատ անհաջող էր. Պոմպեոսի հետ կապված պատմական դրվագը հաջորդել է զորավար Լուկուլլոսից կրած պարտությանը: Այդ իրադարձությունը, ըստ Միհրանյանի, Տիգրանն Մեծի և այդ ժամանակների հայկական կայսրության ամենածանր պարտություններից մեկին հաջորդած բանակցությունն է եղել, որի հիշատակումը ցույց է տալիս վարչապետի տգիտությունը. «Անհնարին է, որ պետությունն ունենա մի ղեկավար, որը իր ժողովրդի պատմությունից միանգամայն անտեղյակ է, որովհետև եթե նա հիշատակում է Տիգրան Մեծին, ուրեմն գոնե պիտի հասկանա, թե ում դեմ է պայքարել Տիգրան Մեծը, ինչ բանակցություններ է վարել: Տիգրան Մեծը ավելի մեծ գործեր և ավելի պանծալի հաղթանակներ ունի, քան այն, ինչ հիշատակեց Փաշինյանը: Հայաստանի ղեկավարը իրավունք չունի խոսել Հայաստանի պատմությունից, եթե ինքը դրա մասին գաղափար չունի»,- նշեց Միհրանյանը՝ ավելացնելով, թե դեռ լավ է, որ Ալիևը ևս իր պատմական իմացություններով չի փայլում, հակառակ պարագայում կարող էր Փաշինյանի հիշատակած փաստին հակադարձումներ բերել:

Հաջորդ կարևոր բացթողումը Փաշինյանի կողմից Մութալիբովի հիշատակումն է եղել: Եվ վերջապես Փաշինյանի պնդումը, թե ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: «Հազար անգամ գրված, ասված և հայտարարված ճշմարտություն է` միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը երբեք Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ իրավունքներ չի ունեցել: Բայց Փաշինյանը չկարողացավ անգամ այս պարզ փաստը հիշատակել, երբ Ալիևը հոխորտում էր, թե Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի ենթակայության տակ կամ Ադրբեջանի մաս: Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքում ինչով է զբաղվել, հավանաբար փողոցներում քայլել է, անասուններ է կերակրել, թե ուրիշ բաներ արել, բայց փաստ է, որ նա չի տիրապետում ղարաբաղյան կոնֆլիկտի արմատներին: Նա չգիտի, որ Ղարաբաղն ու Նախիջևանը միշտ Ադրբեջանի համար դիտարկվել են վիճահարույց տարածքներ: 1918 թվականին Ազգերի լիգան նման արձանագրում է արել, երբ Ադրբեջանը անդամակցության նպատակով դիմել է Ազգերի լիգային: Երբեք Ադրբեջանը իրավունքի ստատուս այդ տարածքների նկատմամբ չի ունեցել: Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը այս մասին չգիտի: Եվ ես շատ մեծ ամոթ եմ զգում, որ նման կարգի «տգետը» զբաղեցնում է վարչապետի աթոռը: Ես Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչեցի, որ հայ եմ, ես ամաչում եմ, որ իմ ժողովուրդը նման «թյուրիմացությանը» վարչապետ է նշանակել:

Երկու տարի առաջ, երբ հեղափոխությունը նոր էր եղել, ես ասել էի, որ փողոցի խուժանը չի կարող իշխանություն լինել, հիմա ցավոք համոզվում եմ, որ չեմ սխալվել»:

Նրա համոզմամբ` միջազգային ատյանները Փաշինյանի ասածներին լուրջ չեն վերաբերվում, և նրա մոտեցումն ու դիրքորոշումը կարևոր նշանակություն չեն կարող ունենալ. «Բոլորը գիտեն, տեսնում են, որ Հայաստանն այժմ ղեկավարում է երրորդ դասարանցու մակարդակով մի անձ, որի հետ որևէ մեկը որևէ լուրջ հարց չի քննարկում: Սա է Հայաստանի այսօրվա թիվ մեկ խնդիրը: Ի վերջո, որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում: Եվ եթե Հայաստանի ղեկավարը երկիրը տանում է կործանման, և ժողովուրդը դրա դեմը չի առնում, ուրեմն թող տանի․ դա դրսում որևէ մեկին չի հետաքրքրում»,-խոսքը եզրափակեց Անդրանիկ Միհրանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>