Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արա Գալոյան. ՀՆԱ-ին սպասելիս

Դժվար է հիշել, թե երբ են տնտեսական վիճակագրության հրապարակումներն այսքան քաղաքականացված եղել: Թե՛ սպասումի, թե՛ մատուցման առումով: Հատկապես համախառն ներքին արդյունքի հաշվետվությունը: Բայց ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը բարձր մակարդակում վաղուց էր «անոնսվել»: Վարչապետը վաղուց էր 2019-ի համար ՀՆԱ-ի թիվ հրապարակել: Եւ ահա հրապարակվեց պաշտոնական հաշվետվությունը:

ՏԱՑ-ի և այլ` արդեն հրապարակված վիճակագրական տվյալների պարբերական վերանայման փաստով ոչ մեկին այլևս չես զարմացնի: Տնտեսական վիճակագրության մեջ նման շտկումներ այլ երկրներում էլ են լինում: Բայց ոչ այդքան հաճախ: Եւ, որ ավելի կարևոր է՝ ոչ այդքան միակողմանի: Մեր Վիճկոմը արդեն հրապարակած տվյալները ճշգրտել սկսել է միմիայն դրանք բարձրացնելու նպատակով: Չի կարելի բացառել, որ արդեն հրապարակված ՀՆԱ-ի 7.6 տոկոսանոց ցուցանիշը մոտ ապագայում վերանայվի: Դեպի բարձրացում վերանայվի: Շատ տնտեսագետներ այս հրապարակումից առաջ կարծում էին, որ Վիճկոմին չի հաջողվի 7 տոկոսը գերազանցող ՀՆԱ հաշվարկել: Բայց, փաստորեն, հաջողվեց: Արդյունքում մեզ ներկայացվեց մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ: Այս թիվը մոտ 160 դոլարով պակաս է վարչապետի հայտնի հրապարակում-ցուցանիշից` մեկ շնչի հաշվով 4 .76 հազար ԱՄՆ դոլար: Հետևաբար հնարավոր է որ վերանայման պայման առաջադրվի:

Առաջարկում են դիտարկել, թե որ ոլորտների հաշվին հնարավոր եղավ ընդհանուր 7.6 տոկոսանոց և մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ հաշվարկել: Նախ թվարկենք տնտեսության այն ոլորտները, որոնք ամենաբարձր աճն են արձանագրել: Առաջինը սպասելի Ֆինանսական և ապահովագրական ոլորտն է: Աճի տեմպը 22.1 տոկոս: Բնականաբար նախորդ` 2018թ.-ի համեմատ: Բանկային համակարգը վերջին 25 տարում էական մասնաբաժին ունի մեր տնտեսության համակարգում: Հետևաբար առանձին վերլուծության անհրաժեշտություն չկա:

Զարգացման տեմպով երկրորդ ոլորտը նույնպես սպասելի էր` Հանքահումքային արտադրությունը և բացահանքերի շահագործումը: Այս ոլորտում աճը 21,3 տոկոս է: Ի տարբերություն առաջատարի` երկրորդ ոլորտը հասարակայնորեն (ու նաև իշխանությունների կողմից) պակաս ընդունելի է:

Իսկ երրորդ ոլորտը Մշակող արդյունաբերությունՆ է: Աճի տեմպը էական զիջում է առաջատարներին, բայց ևս բավական բարձր է` 12.8 տոկոս: Սակայն այս փաստը դրական գնահատելուն զուգահեռ պարտավոր ենք ընդգծել, որ մշակող արդյունաբերության առնվազն 17.2 տոկոսը ևս կապված է հանքարդյունաբերության հետ: Խոսքը հիմնային մետաղների արտադրության (որը ընդհանուր մշակող արդյունաբերության 11.4 տոկոսն է) և ոչ մետաղական հանքային արտադրատեսակների (ընդհանուրի 5.8 տոկոս) մասին է:

Երկնիշ թվով աճ արձանագրած մյուս ոլորտը Տեղեկատվությունն ու կապն է: Այս ոլորտով իշխանությունները սիրում են հպարտանալ: Հպարտանալ ու չասել, որ ոլորտում զուտ հեռահաղորդակցմանը (հեռախոս, համացանց և այլն) բաժին է ընկնում ընդհանուրի 48 տոկոսը: Իսկ զուտ տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ 42 տոկոսը:

Երկնիշ աճ արձանագրած վերջին ցուցանիշը Մշակույթ, զվարճություններ և հանգիստ անունը կրող ոլորտն է: Այստեղ դոմինանտը զվարճություններն են (այսինքն պաշտոնապես ընդունելի մոլեխաղերը): Մշակույթի մասնաբաժինն այս ոլորտի աճում 1 տոկոս է, իսկ զվարճություններինը` 97 տոկոս:

Իսկ հիմա անդրադառնանք այն ոլորտներին, որոնք մեղմ ասած չեն նպաստել 2019-ի ՀԱՆ-ի աճին: Որովհետև 2018-ի հետ համեմատ ոչ թե չեն աճել, այլ կրճատվել են: Կրճատում գրանցել են չորս ոլորտ: Ամենամեծ չափով նվազել է Ջրամատակարարման, կոյուղու ու թափոնների կառավարման ոլորտը` 11.6 տոկոսի չափով: Չի կարելի ասել, թե սպասելի չէր: Ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսության պարագային` 2018-ի համեմատ կրճատումը 4 տոկոսի չափով է: Սա սպասելի էր: Գյուղատնտեսության ոլորտի անկումը կանխել առայժմ չի հաջողվում: Նույն տրամաբանությամբ իրավիճակը շարունակվում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` 2019-ի համեմատ 1.3 տոկոս պակաս էլեկտրաէներգիա է արտադրվել: Տարեցտարի էլԷներգիայի արտադրության նվազումը պատշաճ վերլուծության չի ենթարկվել: Կրճատում արձանագրած վերջին ոլորտը Կրթությունն է: Այ սա անսպասելի էր: Հետևաբար մնում է մխիթարվել նրանով, որ 2018-ի համեմատ կրճատումը մեծ չէ: Ընդամենը 0.3 տոկոս: Մեծ չէ, բայց վերաբերմունք է: Հարկավոր է հիշել այս տարվա տենդենցը նկատելու համար: Ի վերջո մեր կրթության ոլորտով հպարտանալը ազգային ու դարավոր սովորություն է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>