ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան

«Դուխով» գրությամբ նստարանները պաշտպանվում են պետական գաղտնիքով

2019 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրապետության թիվ 1 առանձնատան մասին» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր հեռարձակել կառավարական այն առանձնատնից, որտեղ ներկայումս բնակվում է ընտանիքի անդամների հետ: Ուղիղ եթերի ընթացքում` մինչ Փաշինյանը խոսում էր ընդամենը վերջերս միլիոնավոր դոլարներով վերանորոգված առանձնատան մասին՝ այդպես էլ կոնկրետ գումար չնշելով, առանձնատան հարակից տարածքում երևում էին «Դուխով» գրությամբ մի քանի նստարաններ:

Պարզելու համար, թե երբ և քանի «Դուխով» գրությամբ նստարաններ են տեղադրվել նշված կառավարական առանձնատան հարակից տարածքում, ումից և ինչ արժեքով են ձեռք բերվել այդ նստարանները, և արդյոք նշված գրությամբ նստարանները տեղադրվե՞լ են կառավարական այլ առանձնատների հարակից տարածքներում, թե՞ ոչ, AntiFake.am-ը հարցում էր ուղարկել Վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով նաև տրամադրել նշված նստարանների ձեռքբերման պայմանագրերը:

Հարցմանը պատասխանել է Վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը։ Ստացված հարցման պատասխանում, սակայն, ՊՈԱԿ-ը հղում է կատարել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասին՝ նշելով, որ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություը պարունակում է պետական գաղտնիք, որով պայմանավորված՝ տեղեկատվության տրամադրումը մերժվել է:

Այսինքն՝ ստացվում է, որ «Դուխով» գրությամբ նստարանների համար հատկացված գումարները, նստարանների քանակը, դրանց տեղադրման վայրերը և այլ մանրամասները պարունակում են պետական գաղտնիք, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:

Նկատենք, որ նախկինում ըննդիմադիր Նիկոլ Փաշինյանը որպես Երևանի քաղաքապետի թեկնածու քննադատում էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ վերջինս 65 հազար դրամանոց Երևան գրությամբ նստարանը գնում է 160 հազար դրամով:

«Երևան քաղաքի նստարանները, որ փողոցներում դրված են, մեկ հատը գնվում է 160 հազար դրամով: Մեր փորձագետները գտնում են, որ դա փոխված գին է, կոռուպցիոն ռիսկեր կան… 30-50 տոկոսով ուռճացված է գինը և հաստատ 160 հազար դրամ չի՝ դա այդպես է»,-տարիներ առաջ ասել է «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ նստարանները ձեռք են բերվում մի ընկերությունից, որը, Փաշինյանի տպավորությամբ, ստեղծված էր հատուկ Երևանի քաղաքապետարանին մատակարարումներ անելու համար, քանի որ այն արտադրում էր միայն այն, ինչ գնվում էր Երևանի քաղաքապետարանի կողմից՝ նստարաններ, կանգառասրահներ, ուղեցույցներ, հասցեի ցուցանակներ…:

Նկատենք, որ նույն` «Երևան» գրությամբ նստարանները Նիկոլ Փաշինյանի կուսակից ընկեր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայումս նույն ընկերությունից գնում է 164 հազար դրամով։ Այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ նշելով. «164 հազար դրամը նստարանի համար չեմ կարծում, որ գերթանկարժեք է, գուցե եւ թանկ է»։

Ստացվում է, որ նախկինում Փաշինյանի քննադատության թիրախում հայտնված և ըստ Փաշինյանի` կոռուպցիոն ռիսկերով՝ 30-50 տոկոսով ուռճացված գնով գնված նստարանները ներկայումս առավել թանկ գնով են գնվում Երևանի քաղաքապետարանի կողմից: Բացառված չէ, որ 30-50 տոկոսով «ուռճացված կամ առավել թանկ, բայց ոչ գերթանկարժեք» գնով և կոռուպցիոն ռիսկերով էլ գնվել են «պետական գաղտնիք» պարունակող «Դուխով» գրությամբ նստարանները, եթե, իհարկե, ոչ ավելի թանկ, քանի որ Փաշինյանի կառավարական առանձնատանը տեղադրված նստարաններն ունեն «յուրօրինակ» գրառում, որի պատրաստման համար, գուցե, տնտեսվարողը լրացուցիչ գումար է մատնանշել։ Բացառված չէ նաև այն, որ «Դուխով» գրությամբ նստարանները գնված լինեն նույն ընկերությունից, որը ստեղծված է հատուկ Երևանի քաղաքապետարանի և կառավարական առանձնատան/տների համար անհրաժեշտ իրեր արտադրելու և մատակարարելու համար, քանի որ արտաքին տեսքով դրանք նույնական են «Երևան» գրությամբ նստարանների հետ։ Այս ամենը հերքելու կամ հաստատելու, ամբողջական տեղեկատվություն տրամադրելու փոխարեն Վարչապետի աշխատակազմը նախընտրել է «Դուխով» գրությամբ նստարանների ձեռքբերումը համարել պետական գաղտնիք՝ չտրամադրելով որևէ տեղեկատվություն:

Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, երբ Կառավարության և հատկապես Նիկոլ Փաշինյանի համար արված թանկարժեք գնումները գաղտնի են պահվում՝ հակասելով Կառավարության որդեգրած բաց, թափանցիկ և հանրությանը հաշվետու քաղաքականությանը:

Աղբյուրը՝ AntiFake.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>