Պարզվում է՝ Նիկոլը այցելել է այն բնակարաններ, որոնք նախապես ստուգված են եղել
Դիտել նաև
ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի
Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են
Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի
Փաշինյանը մեղադրյալ է դարձնում իր ձեռքով հերոսացրածներին
Փաշինյանի կառավարությունն այս տարվանից սկսում է հարկային տեռորի քաղաքականություն վարել փոքր բիզնեսի հանդեպ
Պարզվում է՝ Նիկոլը այցելել է այն բնակարաններ, որոնք նախապես ստուգված են եղել /ըստ մամուլի/: Այսինքն, այն մարդկանց տները, որոնց լավատեսությունը դեռ ոչ ոք չի ծծել: Այսինքն, նրանք, ովքեր 3,5 միլիարդ դրամը պատրաստ են զիքոյե անել, միայն թե Հրայր Թվմասյանը ՍԴ նախագահ չլինի: Այցելել ու գիրք է նվիրել նրանց, ովքեր հաց ուտելու փոխարեն սոխառածով ջուջուլ են ուտում և օրը երեք անգամ ասում՝ «Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի»:
Կուզենայի, որ Նիկոլն իրոք պատահական բնակարաններ այցելեր, քանզի այդ դեպքում կհանդիպեր մարդկանց, որոնք իր դեմ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ կդնեին:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից