Ստեփան Դեմիրճյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են, քննարկել ընտրություններին մասնակցելու հարցը
News.am-ը գրում է
Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են եւ քննարկել ընտրություններին մասնակցելու ձեւաչափը։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը։
«Հանդիպում եղել է եւ, բնականաբար, քննարկվել է ընտրությունների հետ կապված հարցեր, սակայն որեւէ որոշում դեռ չի կայացվել»,–ասել է Գրիգոր Հարությունյանը։
Նշենք, որ մամուլում արդեն շրջանառվում է, որ Ստեփան Դեմիրճյանը համաձայնել է միավորվել Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին, ինչի դիմաց նրան խոստացել են ընտրական ցուցակի 5–րդ տեղը։
Գրիգոր Հարությունյանը վստահեցրեց, թե ցուցակում զբաղեցնելու տեղի վերաբերյալ քննարկում չկա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում