Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

«Հանրաքվե 2020-ն արժե նորագույն երկու Տ14 տանկ». քաղաքագետ. Տեսանյութ

«Կառավարության պահուստային ֆոնդից 3.5 միլիարդ դրամի հատկացումը, այո՛, անհրաժեշտություն է, բայց անհրաժեշտություն է միայն վարչապետի համար, որպեսզի նա կարողանա լուծել ընդամենը մեկ խնդիր՝ հաստատել երկրում մենիշխանություն և, եթե դրա համար անհրաժեշտ է վճարել գումար, ապա այն պետք է վճարվի, ուստի զարմանալ այդ հատկացումների վրա՝ չարժե»։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ խորհուրդ տալով Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 3.5 միլիարդի արդյունավետ ծախսման մասին խոսելուց առաջ հիշել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ։

«Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ բանակին հատկացումները սխալ են արվում, անհրաժեշտ գումարներ չեն ներդրվում մեր բանակը վերազինելու համար։ Ի դեպ, նա այսօր էլ կառավարության նիստի ժամանակ բանակի հատկացումների մասին խոսեց։ Հիմա ցանկանում եմ մեր հեռուստադիտողներին հայտնել հետևյալը՝ իմացեք, որ ռուսական արտադրության նորագույն տանկ Տ 14-ն արժե մոտավորապես 3 միլիոն 700.000 դոլար։ Վստահ եմ՝ եթե մենք դիմեինք մեր ռուս գործընկերներին, նրանք մեզ այդ ժամանակակից տանկերը կվաճառեին ավելի էժան գնով, հետևաբար՝ հանրաքվե 2020-ն արժե երկու տանկ. սա ուղղակի՝ որ մարդիկ իմանան, թե ինչի՞ համար են այդքան գումար ծախսում, և ինչ է անում վարչապետ Փաշինյանն իր անձնական հարցերը լուծելու համար»,-ասաց Մաթևոսյանը։

Խոսելով Կառավարության ղեկավարի կողմից մատնանշված 1.5 միլիարդ դոլարով ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու մասին ավելի վաղ արված հայտարարություններից՝ Մաթևոսյանը նկատեց, որ առայժմ վարչապետի մատնանշած կոռուպցիոն ճանապարհներով վերադարձված գումարներից վերադարձվել է ընդամենը 105 միլիոն դոլարը, ինչը հայտարարած թվից պակաս է տասնյակներով։

Քաղաքագետը տարվող ընդգծված քաղաքականության հետևանք համարեց այն, որ գործադիրի ղեկավարը, որը տևական ժամանակ չէր խոսում անցումային արդարադատության մասին, այսօր նաև դրան անդրադարձավ։

«Թեև այս բառակապակցությունն իշխանությունը երկար ժամանակ չէր օգտագործում, վարչապետն այսօր այն օգտագործեց, արեց հատուկ՝ բացահայտելով իր հետագա ծրագրերը։ Սա ասվեց սեփականության վերաբաշխման նպատակով։ Նշեմ, որ եթե մենք գնում ենք Վրաստանի օրինակով՝ սեփականության վերաբաշխման, ապա Վրաստանում խոսքը գնում էր 30-40 հազար մարդուց խլված սեփականության մասին, իսկ Հայաստանում մասշտաբները շատ ավելի մեծ են լինելու։ Եթե վարչապետը շատ է ցանկանում որոշակի սեփականությունների իրական սեփականատերերին բացահայտել, ապա ես նրան կհիշեցնեմ, որ ժամանակին մի հետաքրքիր զինվորական դատախազ ունեինք, որն այսօր իր պաշտոնական խոսափողն է, թող գնա և սկսի նրա սեփականությունից։ Պարզ է, չէ՞, որ Փաշինյանն այդտեղից չի սկսի, կամ չի գնա, օրինակ, Սյունիք և Տավուշ։ Վարչապետը քաղաքական հարց լուծելու խնդիր ունի, իսկ Մոնումենտում կան շատ առանձնատներ, որոնք կապվում են նախկին իշխանությունների հետ, ուստի փորձելու է այսպես հաշվահարդար տեսնել։ Հետաքրքիր է՝ ինչ-որ մեկը կարծում է, որ Մոնումենտից մեկի տունը խլելո՞ւ են ու, օրինակ, գումարը հատկացնեն Բռնակոթ գյուղին, կամ՝ կա՞ մեկը, որը կարող է ասել, որ իր մաշկի վրա զգացել է 105 միլիոնի վերադարձը բյուջե»,-ասաց Մաթևոսյան։

Նա նշեց, որ «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին» նախագիծը կարող է նախագահի կողմից չստորագրվելու պարագայում հայտնվել ՍԴ-ում, ուստի այս հարցը պատճառներից մեկն է, որպեսզի գործող իշխանությունը ազատվի ՍԴ-ի գործող կազմից։

«Հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալու պատճառներից է նաև Ռոբերտ Քոչարյանի գործը, Ստամբուլյան կոնվենցիան և մի շարք այլ համաձայնագրեր»,-ասաց Մաթևոսյանը։

Խոսելով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասին՝ քաղաքագետն ասաց՝ այն, որ քարոզարշավի մեկնարկից մի քանի օր անց «Այո»-ի շտաբը չի շտապում քարոզչություն անել, փաստում է հետևյալը՝ անպատրաստ են և գտնվում են այնպիսի վատ վիճակում, որ քարոզարշավի օրերն անցնում են, իսկ նրանք դեռ տարածքային կառույցներ չունեն ու դեռ տարածքներ վարձակալելու խնդրով են զբաղված։

«Հանրաքվեն նրանց համար այնքան անսպասելի էր, որ ֆիզիկապես չեն պատրաստվել, ու թեև արդեն 21-22 ամիս է՝ իրենք իշխանություն են, սակայն տարածքային կառույցներ անգամ չունեն։ Գիտեք՝ դա խոսում է քաղաքականության նկատմամբ իշխող ուժի անլուրջ մոտեցման մասին, և հիմա ափալ-թափալ որոշակի գործողություններ են անում»,-ասաց Մաթևոսյանը։

Ինչ վերաբերում է հանրաքվեի հաջողության համար իշխանությանն անհրաժեշտ 650.000 «այո»-ին, ապա Մաթևոսյանը հիշեցրեց, թե ինչպես Ամանորի գիշերը իշխանությունը կարողացավ վարչական ռեսուրսներ կիրառելով՝ մարդկանց բերել Հանրապետության հրապարակ՝ մարդաշատ կադրեր ստանալու համար՝ հավելելով, թե հանրաքվեի ժամանակ էլ գործելու են նույն մեթոդներով։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>