Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ժամանակի հարց է. երեկվա 70 տոկոսը կարող է դառնալ 7

Ժամանակի հարց է

Պարբերաբար, պատասխանի ակնկալիքով լսում եմ. “Քանի որ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, հետևաբար...” կամ . “Քանի որ շատ բարձր է` հետևաբար…”: Ասեմ. ցանկացած գործչի (այդ թվում` Նիկոլ Փաշինյանի) կամ կուսակցության (այդ թվում` Դաշնակցության) տվյալ պահին արձանագրված վարկանիշն ընդունում եմ որպես իրողություն և ի գիտություն` ոչ ավել, ոչ էլ պակաս: Ցանկացած տոկոս ընդունում եմ որպես առկա իրավիճակի գնահատական և սեփական ասելիքիս բովանդակությունն ու անելիքներիս նպատակները հանրությանն առավել հասկանալի դարձնելուն միտված ավելի ճիշտ մարտավարություն կառուցելու, բայց ոչ երբեք` նպատակներս ու գաղափարներս փոխելու հիմք:

Որովհետև երկրի ու ժողովրդի առջև կանգնած հիմնախնդիրների լուծման ուղիների, երկրում տեղի ունեցողի վերաբերյալ ես ունեմ իմ դիրքորոշումները, մոտեցումներն ու գաղափարները: Եվ դրանց հիման վրա եմ գնահատում` որևէ քաղաքական ուժի կամ գործիչի քայլերն, ըստ իս, ճի՞շտ են, թե՞ սխալ:

Եվ միևնույն է ինձ համար, թե ճիշտ կամ սխալ լուծումներ առաջարկողի վարկանիշը որքան է: Եթե Փաշինյանը ճիշտ քայլ է անում (իսկ այդպիսիք կան), ինձ համար ի՞նչ տարբերություն, թե նրա վարկանիշն այդ քայլն անելիս քանի տոկոս է: Ի՞նչ է, ես պետք է մերժե՞մ այդ ճիշտ քայլերը միայն այն պատճառով, որ նրա վարկանիշը ցա՞ծր է: Եթե Փաշինյանը սխալ քայլեր է անում (իսկ այդպիսիք շատ շատ են, վտանգավոր աստիճանի շատ), ինձ համար ի՞նչ տարբերություն, թե նրա վարկանիշն այդ քայլերն անելիս քանի տոկոս է: Ի՞նչ է, ես պետք է այդ սխալ քայլերը ընդունե՞մ, չքննադատե՞մ միայն այն պատճառով, որ նրա վարկանիշը բա՞րձր է:

Սեփական մոտեցման ու գաղափարի պարագայում էլ նույնն է: Եթե ես համոզված եմ, որ ճիշտ բան եմ ասում, ինձ չի հետաքրքրում, թե դա իմ վարկանիշը կբարձրացնի, թե կիջեցնի, ինձ չի հետաքրքրում, թե քանի հոգի ինձ կգովեն կամ կքննադատեն , նույնիսկ` կհայհոյեն: Շատերի, այդ թվում` յուրայինների, կողմից ժամանակին (չի բացառվում` նաև հիմա ) չեմ հասկացվել կամ մեղադրվել եմ, որ քննադատում եմ Փաշինյանին: Հիմա դրանցից շատերը հայհոյում են Փաշինյանին ու ես եմ արդեն իրենց քննադատում` հայհոյանքների համար ու, զավեշտ` հիմա էլ դրա համար եմ քննադատության արժանանում: Ուրեմն, ժամանակին կամ հիմա, ես պետք է այդ տրամադրություններով առաջնորդվեի՞, թե՞ սեփական տեսակետս պաշտպանեի: Եթե ես այդ` ամեն օր փոխվող տրամադրություններին հետևեի միայն այն պատճառով, որ համապատասխանեի պահի տրամադրություններին, դուք ինձ կհարգեի՞ք : Ամենակարևորը` ուզում եք, որ ես, որպես քաղաքական գործիչ, սեփական մոտեցումներով առաջնորդվե՞մ, թե՞դրանք հարմարեցնեմ այլոց ճաշակին կամ ԱՅԴ պահի տրամադրությանը:

Ճիշտը պետք է ընդունել ու պաշտպանել, սխալը պետք է քննադատել ու մերժել` անկախ նրանից, թե դա ով է ասում ու անում, կամ դա քանիսին է դուր գալիս, կամ`ոչ: Որովհետև հանրային տրամադրությունները փոփոխական են, երեկվա 70 տոկոսը կարող է դառնալ 7 և հակառակը (ինչպես և եղել է` եթե հիշում եք) : Ավելին` ժամանակին 300, 400, 500 հազար քվե հավաքողներից քանի՞սն այսօր կհավաքեն դրա գոնե 1 տոկոսը: Վերջապես քաղաքականության մեջ հաճախ է պատահում, երբ ճիշտ քայլերը բնավ չեն բերում բարձր վարկանիշի, և հակառակը` հաճախ են ամբոխահաճո քայլերը, սխալները, պարզունակ մոտեցումներն ընդունվում էյֆորիայի մթնոլորտում:

Միշտ եղել են ու այսօր էլ կան մարդիկ, որոնք տեսակետ են հայտնում` ելնելով վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, հանրային տրամադրությունների վայրիվերումներից, նույնիսկ ֆեյսբուքյան լայքերի ու դիսլայքերի քանակից: Տոկոսներն ու տրամադրությունները փոխվում են` փոխվում են նաև իրենց “տեսակետներն” ու “համոզմունքները”:

Ոմանք նման կեցվածքն արդարացնելու համար ասում են, թե դրսևորում են քաղաքական “ճկունություն” և “հավասարակշռված կեցվածք”:

Բայց նմանօրինակ կեցվածքը արդեն պոպուլիզմ էլ չէ, դա կա՛մ դեմագոգիա է, կա՛մ կոմֆորմիզմ, կա՛մ սեփական մոտեցում ու գաղափար չունենալու կամ դրանք պաշտպանելու համարձակությունը չունենալու ցուցիչ, կամ էլ “շառից ու փորձանքից հեռու մնալու” բանաձևով որևէ բան չանելու ինքնաարդարացում: Ի վերջո ժամանակն ամեն ինչ ու ամենքին անխուսափելիորեն կդնի իրենց իսկական տեղում:

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>