Նորատուսցի Ալիկ՝ իշխանությունների «սրտի» քրեական հեղինակություն
Politik.am -ը գրում է.
Օրերս իրավապահները շտապեցին հանրությանը տեղեկացնել, որ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը։ Նրան բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով։
Հետաքրքիր է, որ իրավապահները առանց «մասկի շոու» կազմակերպելու էին բերման ենթարկել քրեական հեղինակությանը։ Եվ սա այն դեպքում, երբ նմանատիպ ահազանգի հիմքով ընդդիմադիր մի շարք գործիչների՝ Նարեկ Մալյանին, Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և այլոց ոստիկանության դիմակավորված աշխատակիցները ասֆալտին պառկեցնելուց հետո էին բերման ենթարկում։
Այս ամենը մի բացատրություն ունի՝ Նորատուսցի Ալիկը իշխանություններիս «սրտի» քրեական հեղինակությունն է։ Եվ պատահական չէր, որ նա ազատ արձակվեց այն բանից հետո, երբ դատարանի ներկայացված միջնորդության տակ ստորագրել էր իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Բերման ենթարկելու մասին լուրն էլ պողոսներին մոլորեցնելու փորձ էր՝ իբր Հայաստանում արդարություն և հավասարություն է գործում։