Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Սիրիայում ինչ-որ նոր բան է պլանավորվում

Արդյո՞ք Թուրքիան մենակ է Սիրիայում...
Սիրիայում պատերազմի հենց սկզբից Թուրքիան և Ռուսաստանը հակառակ կողմերում էին: Ըստ այդմ, գործարքները, որոնք Թուրքիան փորձեց իրականացնել Ռուսաստանի հետ, Իրանի հետ միասին, բխում էին սիրիական հարցի լուծում գտնելու շահերից: Բայց երբ, ըստ էության, պատերազմի եզրափակիչ փուլերին են հասնում, ավելի ու ավելի դժվար է դառնում բախվող շահերով առաջ շարժվել:

Թուրքիան այժմ ուղղակիորեն մեղադրում է Ռուսաստանին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռազմական գործողությունները Իդլիբում սատարելու մեջ, և բարձրաձայնում, որ դա պատճառ է հանդիսացել հազարավոր փախստականների դեպի թուրքական սահման հասնելու համար: Թուրքիան բացի փախստականների հարցը օրակարգ բերելուց, ունի ավելի իրական վտանգ: Դրանք Սիրիայում իր դիտորդական կետերի մեծ մաս սիրիական կառավարական ուժերի կողմից շրջապատված լինելն է, որն էլ խոսում է նրա մասին, որ Թուրքիան այս փուլում դիտարկվում է որպես հակառակորդ նաև Ռուսաստանի համար:
Ակնհայտ է, որ Ռուսաստանն այսօր Սիրիայում ունի գլխավոր խաղացողի դեր և նպաստում է երկրում սիրիական բանակի հաջողություններ ունենալու մեջ: Հենց սա էլ Ռուսաստանին դարձնում է որոշումներ կայացնելու մեջ ավելի ինքնավստահ, ով այսօր արդեն Թուրքիային հասկացնում է, որ չկանգնի ճանապարհին և դուրս գա Սիրիայից, որպեսզի սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ կարողանան վերահսկողություն սահմանեն Սիրիայում:
Չնայած Թուրքիան աննախադեպ քանակով ավելացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում , սակայն այն չի կարող հենվել միայն իր ռազմական հզորության վրա, քանի որ , Ասադին ուղղակիորեն իրենց աջակցությունն են բերում Ռուսաստանը և Իրանը:

Անցյալ տարվա օգոստոսից սկսած, երբ սիրիական ուժերը սկսեցին իրենց ռազմական գործողությունները, Էրդողանի խորհրդականները բարձրաձայնում էին, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հնարավոր է ճգնաժամ լինի, սակայն այս ամենով հանդերձ Էրդողանը գնաց ուղիղ առճակատման Թրամփի հետ հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման պատճառով:
Այսպիսով, զարմանալի չէր, երբ ԱՄՆ-ն խիստ քննադատության ենթարկեց Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի ռազմական քաղաքականություն, Թուրքիային սպառնաց պատժամիջոցներով: Հենց դա էր նաև պատճառ, որ անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիս - արևելքում սկսեց ռազմական գործողություններ Սիրիայի քրդերի հետ:
ԱՄՆ-ն այդքան էլ հակված չէ Սիրիայի հյուսիս-արևելքում տեսնել թուրքական զորքեր, քանի որ այստեղ 2014թ.-ից արդյունավետ ու վստահելի համագործակցում է YPG ուժերի հետ, որոնց Թուրքիան համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թև:

Սակայն մյուս կողմից ԱՄՆ-ի համար լավ էր, որ Թուրքիան որոշակի պայմանավորվածությունների շնորհիվ կարողացել էր հասնել նրան, որ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում չեզոքացվել էր սիրիական կառավարական զորքերի մուտքը այս տարածաշրջան, ինչը որ հաջողվեց մինչև 2019թ.-ի վերջրը, իսկ հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, սակայն ԱՄՆ-ն չի պատրաստվում Թուրքիայի հետ համագործակցել, քանի որ ի դեմս քրդերի, ունի ավելի վստահելի դաշնակիցներ: Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ օրեր առաջ քրդական հրամանատարության հետ հանդիպման էին եկել կոնգրեսականներ կոնկերտ առաքելությամբ:
Բացի ԱՄՆ, Ռուսաստան և Իրան, կարծես թե այստեղ նաև Եվրոպան որոշ անելիքներ ունի, սակայն Եվրոպան ևս Թուրքիային մենակ է թողել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մեկ անգամ Ստամբուլում, իսկ տարվա սկզբից երկու անգամ հեռախոսով զրուցել է Էրդողանը և թեման եղել է Սիրիական հարցը:

Մերկելն իսկապես մտահոգված է Ռուսաստանի և Իրանի ազդեցության բարձրացմամբ տարածաշրջանում, բայց Էրդողանի թեզի հետ ևս, մեղմ ասած, համամիտ չէ: Էրդողանը փորձ է անում սիրիական հարցը տեղափոխել բացառապես մարդասիրական տիրույթ և փախստականների աճող թվաքանակի մասին է ահազանգ է հնչեցնում:

Ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրամիությունը խիստ քննադատական ​​է վերաբերվում Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողություններին, քանի որ կասկածներ ունեն, որ Թուրքիան , կամ Թուրքիայի հետ համագործակցող խմբավորումները, այստեղ օգտագործում են արգելված զենք:
Երբ Թուրքիան խնդրեց ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն սիրիացի փախստականների համար, ԵՄ-ի նախնական պատասխանը բացասական էր:
Այս ֆոնի վրա Գերմանիան պատրաստվում է 25 միլիոն եվրո հատկացնել սիրիական հողի վրա փախստականների օգնության գործի համար:
Այսինքն, Եվրոպան որոշել է փախստականների հարցը լուծել հենց սիրիական հողի վրա, և Թուրքիային այստեղ ևս թույլ չտալ խոսել շանտաժի լեզվով, ինչպես անում էր նախկինում, թե կբացի իր սահմանները և փախստականներին թույլ կտա , որ լցվեն Եվրոպա:
Կարծում եմ, որ սիրիական պատերազմի գոնե այս փուլում Թուրքիան միայնակ է մնացել:

***

Կարծում եմ Սիրիայում ինչ որ նոր բան է պլանավորվում: Քամիշլոյում և մնացած բոլոր բնակավայրերում, որտեղ կան ԻՊ-ի զինյալների բանտեր և որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ, կայացվել է որոշում, որպեսզի այդ զինյալների համար սկսվի դատավարություն: Հատկապես խոսքը գնում է օտարերկրյա զինյալների մասին, որոնց իրենց պետությունները հրաժարվել են ընդունել: Ըստ որոշ աղբյուրների (ոչ պաշտոնական) , նպատակ է դրվել , որպեսզի հնարավորինս արագ օտարերկրացի ԻՊ զինյալների «հարցը լուծել» և ուղարկել իրենց երկրներ, պատիժն իրենց երկրների բանտերում կրելու համար:
Խոսվում է, որ սա նպատակ է հետապնդում բանտերը դատարկելու, որպեսզի չկրկնվի 2019թ.-ի աշնան այն սցենարը, երբ Թուրքիայի հարձակումների պատճառով ԻՊ-ի շատ զինյալներ բանտերից փախան, քանի որ դրանք մնացել էին առանց հսկողության:

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>