Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում

Այս օրերի Հայաստանը դասական անտիուտոպիա է։ Ինչ կլիներ պատմական հայտնի որոշ գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում: Միանշանակ, նրանցից շատերը կկալանավորվեին, ոմանք ստիպված կլինեին երկրից չբացակայելու ստորագրություն տալ, իսկ որոշներն էլ ստիպված կլինեին Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովում պատասխանել լուլուների տարատեսակ հարցերին:

Եւ այսպես.

Գարեգին Նժդեհ- կկալանավորվեր Սյունիքում հատուկ դրություն մտցնելու, առանց օրինական փաստաթղթերի զինված խմբերի կազմավորման, պետական սահմանը մի քանի անգամ ապօրինաբար հատելու համար:

Արամ Մանուկյան- կկալանավորվեր՝ սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով, ժողովրդի կամքին հակառակ՝ պետություն ստեղծելու, ինչպես նաեւ՝ անօրինական զինված խմբավորումներ կազմավորելու մեջ:

Մովսես Սիլիկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Քրիստափոր Արարատյան- որպես խափանման միջոց կընտրվեր ստորագրությամբ չբացակայելը, եւ ստիպված կլինեին պատասխանել Սարդարապատի ճակատամարտն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի հարցերին:

Սիմոն Վրացյան- կկալանավորվեր, կմեղադրվեր փետրվարյան ապստամբության կազմակերպման եւ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հովհաննես Քաջազնունի- կմեղադրվեր գյուղացիների համար նախատեսված ապրանքների յուրացման մեջ, որպես խափանման միջոց կընտրվեր ստորագրություն չհեռանալու մասին:

Հեթում Ա- կմեղադրվեր սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ մոնղոլների առաջնորդ Մանգու խան հետ Կարակորումում կնքված խաղաղության պայմանագրի համար:

Աշոտ Երկաթ- կկալանավորվեր, կմեղադրվեր Սեւանի թերակղզում ապրելու եւ տեղի վանական համալիրին չվճարած գումարի, արաբ զորավար Բեշիրի դեմ ռազմական ուժ կիրառելու, կենտրոնախույզ հայ իշխանների դեմ անհամաչափ ուժ կիրառելու եւ իրեն հարող ուժերին ապօրինի զենք եւ զինամթերք բաժանելու համար:

Վարդան Մամիկոնյան- երաշխավորությամբ կալանքից ազատ կարձակվեր, բայց հետո նորից կկալանավորվեր, կմեղադրվեր պարսիկների դեմ 380-ականների զենքերով կռվելու, անօրինական գույք ունենալու մեջ: Կպատասխաներ Ազգային ժողովում ստեղծված կենդանիների պաշտպանության հանձնաժողովի անդամների հարցերին, կմեղադրվեր փղերի դեմ անմարդկային վերաբերմունքի համար։

Արշակ Երկրորդ- կկալանավորվեր, կմեղադրվեր Արշակավան քաղաքի կառուցման ժամանակ թույլ տված չարաշահումների, շինարարական ընկերություններից վերցրած կաշառքների մեջ: Սիլվա Համբարձումյանը կպնդեր, որ մի քանի միլիոն ոսկու կաշառք է տվել նաեւ Արշակ Երկրորդին:

Տիգրան Մեծ- կկալանավորվեր, կմեղադրվեր սեքսիզմի, հարեւան երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը խախտելու, միջպետական համաձայնագրերը խախտելու, մի շարք տարածքային վեճերը բացառապես հօգուտ հայերի լուծելու, երկրի սահմաններն ընդլայնելու, երկրում գործող եւ օտարերկրյա աղբյուրներից սնվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու, որդու հակապետական ապստամբությունն անհամաչափ ուժի գործադրմամբ ճնշելու մեջ:

Արգիշտի Ա- Կկալանավորվեր, կմեղադրվեր Երեւանի բերդի՝ Արին-Բերդի կառուցման ժամանակ տեղի բնակիչների գույքային իրավունքները խախտելու, ապօրինի շինարարության, քաղաքաշինական նորմերի խախտման մեջ։

Հ.Գ. Մի՞թե կան մարդիկ, որոնք կասկածում են, որ համապատասխան հրահանգից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատավորներ Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը, դատախազ Պետրոս Պետրոսյանն ամեն ինչ չէին անի որ վերոհիշյալների դեմ հարուցվեին քրեական գործեր եւ նրանք զրկվեին ազատությունից, իսկ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում ընդգրկվածներն էլ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ հարցեր չէին ուղղի Վարդան Մամիկոնյանին, կամ Սարդարապատի հերոսներին: Եթե դեռ կասկածում եք, ապա իզուր...

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>