Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի

«ՀՀ վարչապետի մոտ չտեսա իր ժողովրդի արյան գնով իր հայրենիքը ազատագրած, հաղթանակած երկրի ղեկավարի կեցվածք». Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

168 TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ

–Պարոն Սաղաթելյան, այս օրերին մի շարք կարևոր իրադարձություններ տեղի ունեցան. հայտնի դարձավ, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխության հանրաքվե, Մյունխենում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, մեկնարկեց հանրաքվեի քարոզարշավը: Նախ խոսենք Մյունխենում կայացած Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Ձեր կարծիքով՝ այդ հանդիպման ժամանակ կողմերն իրենց ելույթներով որքանո՞վ բացահայտեցին, թե ինչ է քննարկվում բանակցություններում:

–Խորքային առումով մեծ բացահայտումներ կամ նորություններ այդ բանավեճի ընթացքում չեղան: Բայց կա մեկ այլ բան՝ ես ՀՀ վարչապետի մոտ չտեսա իր ժողովրդի արյան գնով իր հայրենիքն ազատագրած ղեկավարի կեցվածք և հաղթանակած երկրի ղեկավարի կեցվածք, և տեսա հավելյալ ջանք՝ ավելի խաղաղասեր և ժողովրդավար երևալու տեսանկյունից:

–Այսինքն՝ ի՞նչ պետք է ասեր Նիկոլ Փաշինյանը, որ չասաց:

–Շատ հստակ մի քանի ուղերձ պետք է լիներ: Առաջին՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս: Երկրորդ՝ պետք է շատ ավելի կտրուկ արձագանքեր թշնամի երկրի ղեկավարի մի քանի հայտարարություններին` սկսած «օկուպացված տարածքներից», վերջացրած այլ լկտի հայտարարություններով: Դրանք պետք է արժանանային շատ ավելի խիստ և հստակ պատասխանների:

–Այդ հանդիպման ժամանակ էլ Ալիևը չէր թաքցնում իր հայատյացությունը, և կան տեսակետներ, թե այսքանից հետո չարժե շարունակել առաջ տանել այն թեզը, թե պետք է գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երեք ժողովուրդների համար, կամ առհասարակ պետք չէր Ալիևին ասել, թե նա կարող է դիմել հայ ժողովրդին: Համամի՞տ եք նման գնահատականների հետ:

–Մենք հենց առաջին օրվանից դատապարտել ենք այդ թեզը, որովհետև դա հեռանկար չունեցող և անհասկանալի դիրքորոշում է: Ինչ վերաբերում է Ալիևի և, ընդհանրապես, ադրբեջանցիների հայատյացությանը, դա նորություն չէր, դա ակնհայտ է: Եվ ամենակարևորը` այս հանդիպումը ևս մեկ անգամ մեր ժողովրդին մտածելու տեղիք է տալիս: Բոլոր այն շրջանակները, ովքեր ցանկանում են հասարակությանը պատրաստել խաղաղության և կարծում են, որ այդ ճանապարհով հնարավոր է հասնել հարցի լուծմանը, ևս մեկ անգամ խորհելու, մտածելու պատճառ և տեղիք ունեն: Սա շատ հստակ մեսիջ էր մեր հասարակությանը, որպեսզի մենք մեկ անգամ ևս հասկանանք՝ մեր հասարակության մեջ այս պառակտվածությունը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը որքան վտանգավոր է պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար:

Ակնհայտ է, որ չի կարող գտնվել մի տարբերակ, որն ընդունելի կլինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների կողմից: Ես հասկանում եմ՝ դա նաև քարոզչական հնարք է, նոր միտք բերելու, առաջինը լինելու միտում է, բայց դա հարցի լուծման հետ որևէ կապ չունի և իր մեջ պարունակում է նաև վտանգավոր մեսիջներ:

–Անդրադառնանք հանրաքվեին. ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կոչ է անում անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն: Ինչո՞ւ, որո՞նք են Ձեր հիմնական փաստարկները, ինչո՞ւ պետք է անտեսել այս հանրաքվեն:

–Մենք կոչ ենք արել մասնակից չդառնալ և անտեսել. Մենք ասում ենք՝ սիրելի հայրենակիցներ, մաս մի կազմեք այս հակաօրինական, հակասահմանադրական գործընթացին և անտեսեք հանրաքվեն: Նախ՝ անտեսելով և մասնակից չդառնալով՝ կոչ ենք անում մեր հասարակությանը ցույց տալ իր կեցվածքը, որ ինքն արդեն հոգնել է այս կեղծ օրակարգերից, պոպուլիզմից, շարունակ ժողովրդի անունից խոսելուց և երկրում որևէ իրական բարեփոխում չիրականացնելուց:

–Բայց ի՞նչ ձևով եք ժողովրդին բացատրելու, որ չմասնակցեն այդ հանրաքվեին:

–Հայտարարության մեջ հստակ ասել ենք, որ պասիվ դիրքորոշում չենք որդեգրելու, մենք մեր ասելիքը, պարզաբանումներն ու բացատրությունները փորձելու ենք ներկայացնել մեր հասարակությանը, դրա համար կան տարբեր ձևեր՝ սկսած քարոզչական աշխատանքից, վերջացրած հանդիպումներով, և մենք այդ ճանապարհով ենք գնում:

–Այդ դեպքում «Ոչ»-ի ճամբար ինչո՞ւ չձևավորեցիք:

–Երկու պատճառով՝ նախ, որպեսզի չլեգիտիմացնենք այս հակաիրավական պրոցեսը, և երկրորդ՝ մենք գտնում ենք, որ իշխանությունները բանավիճելու, հարցի ծրագրային, գաղափարական մասով քննարկումներ անելու պատրաստ չեն: Իրենք իրենց ամբողջ քարոզարշավի ընթացքում հարցը տանելու են բոլորովին այլ ուղղությամբ՝ հակաքարոզչության միջոցով փորձելու են հասարակությանը բացատրել այս հարցի կարևորությունը:

–Այնուամենայնիվ, դուք ինչպե՞ս եք փորձելու բացատրել:

–Մենք շատ պարզ, շատ հստակ ասելու ենք՝ սա կեղծ օրակարգ է, որևէ կապ չունի ժողովրդավարության, մեր երկրի հիմնական օրակարգերի, մեր երկրի առջև կանգնած հիմնական մարտահրավերների հետ, սրանով իշխանությունն ընդամենը ցանկանում է հակաօրինական, հակապետական, հակասահմանադրական ճանապարհով հաստատել մեկ մարդու դիկտատուրա: Սա է իրականությունը:

Ավելին, այս հապճեպությունը պայմանավորում ենք դրանով և մտածում ենք, որ առաջիկայում կա որևէ կարևոր հարց, որը պետք է գնա ՍԴ՝ ստանալու ՍԴ եզրակացությունը:

–Մի քանի հարցի մասին է խոսվում՝ Ստամբուլյան կոնվենցիա, Արցախի հարց…

–Այո, և տվյալ իրավիճակում անհրաժեշտ է կառավարելի, իր քիմքին հաճելի և համապատասխան որոշում ընդունող ՍԴ, և իրենք իրենց այս նպատակին հասնելու համար բազմաթիվ պատճառաբանություններ փորձելու են գտնել և հիմնավորել:

–Սփյուռքի դաշնակցական որոշ կառույցներ կարծես թե աջակցում են Նիկոլ Փաշինյանին, տեղեկություններ կան, որ տարբեր այցերի ժամանակ նույնիսկ մարդկանց ներկայություն են ապահովում, դա ինչպե՞ս հասկանալ, կուսակցությունում հակասություննե՞ր կան, թե՞…

–Չկա նման բան, և ընդհանրապես, այդ ձևակերպումը, որ Սփյուռքի կառույցներից որոշներն աջակցում են, կա մեկ Դաշնակցություն՝ համահայկական կազմակերպություն, որը շարժվում է իր բարձրագույն ժողովների որոշումով: Վերջին ամիսների ընթացքում Սփյուռքի մեր հիմնական գաղթօջախներում լինելու առիթ եմ ունեցել, շփվել եմ մեր տեղի կառույցների հետ, բազմաթիվ քաղաքական, պաշտոնական և ընկերական հանդիպումներ եմ ունեցել, և այդ տարբերությունը, հակասությունը, որ փորձում են գտնել մեր և դրսի մեջ, ասելով՝ ներսի և դրսի Դաշնակցություն, չկա նման բան:

–Իսկ Ձեր այցերն ի՞նչ ցույց տվեցին՝ ինչպիսի՞ն է սփյուռքահայերի վերաբերմունքը՝ Սփյուռքի նախարարության փակման հետ կապված:

–Սփյուռքի նախարարության մասին մենք հենց առաջին օրերից ասել ենք, որ սխալ են անում: Կարող ենք շատ հստակ գնահատել, որ անցնող մեկ տարվա ընթացքում սփյուռքի հանձնակատարի գրասենյակը մեծ և կարևոր ձեռքբերումներ չի ունեցել, իսկ գոյություն ուներ Սփյուռքի նախարարություն, որը զրոյից ստեղծված կառույց էր, տասը տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք էր իրականացրել, այնպես չէ, որ մենք բավարարված էինք Սփյուռքի նախարարության գործունեությամբ, բայց պետք է վեր հանել այն խնդիրները, որոնք գոյություն ունեին, և ավելի մեծ թափով աշխատանքներ իրականացնել:

–Դաշնակցության քննադատություններն ավելի չափավոր, նույնիսկ՝ զգուշավոր են: Կարծիքներ կան, որ դուք կաշկանդված եք, որովհետև ունեցել եք նախարարական պորտֆելներ և մտավախություն ունեք, որ իշխանության կողմից գործողություններ կկատարվեն նաև ձեր դեմ: Կա՞ նման բան:

–Մենք երբեք կաշկանդված չեք, բայց մենք սկզբունքներ ունենք: Մեզ համար ընդդիմություն լինելը չի նշանակում՝ հայհոյել: Մեզ համար գոյություն ունեն կարմիր գծեր, և երբեք մեր քննադատությունների մեջ անձնական վիրավորանք չենք հնչեցնում: Մենք 130 տարվա կենսագրություն ունեցող քաղաքական կազմակերպություն ենք. այն, ինչ շատ անհատներ կարող են իրենց թույլ տալ, մեզ համար կան տաբուներ: Մենք շատ հաճախ իշխանության լկտի արձագանքներին, ցինիզմից դուրս հայտարարություններին երբեմն չենք էլ պատասխանել՝ զուտ մեր երկրի ներքին կայունությունը և էթիկայի որոշ նորմեր հաշվի առնելով: Մենք մեր քննադատությունների մեջ շատ կոշտ և հստակ ենք, խոսում ենք փաստերով, բայց հայհոյանք չենք հնչեցնում և չենք գոռում, որ մենք ընդդիմություն ենք:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>