Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Որկրամոլների իշխանությունը (տեսանյութ) Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
27
Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պատերազմ Արցախում
Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի «Տեսեք-տեսեք՝ հիշել է Սահմանադրությունը, մարդու իրավունքներից է խոսում». Սաթիկ Սեյրանյան Բերման է ենթարկել հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ինչպե՞ս է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի վրաերթը․ նոր մանրամասներ (տեսանյութ) ՀԷՑ-ը դուրս է մնացել 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակից 280 մլն մսխվել է Ամիրյանում նման աշխատանք կատարելու համար Որկրամոլների իշխանությունը (տեսանյութ) Իմ ամենակարևոր մաղթանքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հ1-ի հետ Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած 4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան սպшնեց Սոնա Մնացականյանին և իր չծնված երեխային 36 ժամ ջուր չի լինի Խաբո՛ւմ են․ նախապայմաններ կա՛ն (տեսանյութ) Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը՝ շուրջ 500 մարզիկի մասնակցությամբ 30 երկրից (տեսանյութ) Ո՞վ կարող էր կանգնած լինել Թրամփի վրա մահափորձի հետևում Աբաս Արաղչին ուղևորվում է Ռուսաստան` Պուտինի հետ բանակցելու Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի Ի՞նչ էր առաջարկել Քեմալ Աթաթուրքը հայերին (տեսանյութ) Նիկոլի ստերի շարքից․ հիշողության թարմացում (տեսանյութ) Վարորդական իրավունքների և բալային համակարգին վերաբերող օրենքի կետերը պետք է վերանայվեն (տեսանյութ) Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Աննան իրականացրեց Մեհրիբանի երազանքը (տեսանյութ) Թուրքերը հա էլ մուրճով կտան գլխիդ, եթե գործոն չես (տեսանյութ) Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը

«Մինչ կատաղած զանգվածի կոշտ ընդվզումը՝ իշխանությունը լծակները վերցնում է իր տոտալ հսկողության տակ». Արգիշտի Կիվիրյան. Տեսանյութ

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն ինքն իրենով հակասահմանադրական և հակաօրինական մի այնպիսի գործընթաց է, որով խախտվում է Սահմանադրությունը, իսկ դա կարող է մեծ վտանգներ հասցնել մեր պետությանը։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հրապարակախոս և վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ այդ հակաօրինական գործընթացին 60-ից ավելի իրավաբանների և իրավապաշտպանների կողմից «Ոչ»-ի ճամբարով մասնակցությունը համարելով ընդամենը գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակ։

«Եթե ես լինեի՝ չէի մասնակցի, բայց վստահ եմ՝ «Ոչ»-ի շտաբ ձևավորած իրավաբաններն իրենք նաև ընտրություն կատարելով կբոյկոտեն այդ հանրաքվեն։ Նրանք ցանկանում են վերահսկողություն ունենալ գործընթացների նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է իշխանական կողմից հնչող այն պնդումներին, թե եթե հակաիրավական էր գործընթացը, այդ դեպքում ինչո՞ւ են իրավաբանները դրա մաս կազմում, ապա պետք է ասեմ, որ իշխանության համար դա շահարկման և սողանքի պատրվակ է ընդամենը. իրենք լավ էլ հասկանում են, թե ինչ են արել»,- ասաց Կիվիրյանը։

Նրա փոխանցմամբ՝ քաղաքական ուժերը ճիշտ կողմնորոշվեցին, երբ որոշեցին «չմտնել հանրաքվեի տակ», որովհետև դա անելով՝ կրելու էին պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը։

«Իրենք գցեցին-բռնեցին և հասկացան, որ որևէ պարագայում չարժե մտնել սրա տակ՝ անգամ ձևականորեն, որովհետև իրենք էին կրելու քաղաքական և իրավական պատասխանատվությունը և դրանով վերջ կդնեին փաստացի իրենց քաղաքական կյանքին։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, որ «Այո»-ն Նիկոլն է, որին, ի դեպ, սատարում է «Հանրապետություն» կուսակցությունը, իսկ ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա այդ կուսակցությունը կաշկանդված է այն պաշտոններով, որոնք ստացել է Նիկոլ Փաշինյանից և, հավանաբար, ակնկալիքներ ունի նոր պաշտոնների, հետևաբար՝ այս հանրաքվեն հարմար առիթ էր ծառայություններ առաջարկելու Փաշինյանին և նոր պաշտոններ պոկելու։ ՀԱԿ-ի քաղաքականությունը իշխանափոխությունից հետո շատ կենցաղային է. երբ պաշտոնների խմբաքանակ են ստանում, սատարում են Փաշինյանին, երբ՝ ոչ, սկսում են քննադատել»,- ասաց Կիվիրյանը։

Հրապարակախոսը, որը դեմ չէ հանրաքվեներին և այն համարում է ժողովրդի կամարտահայտության արտակարգ ձև, ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն համարում է ընդամենը Սահմանադրական դատարանից ազատվելու՝ իշխանության վերջին տարբերակը, հետևաբար՝ աբսուրդ։

«Բոլոր միջոցներն ավարտվեցին, և հիմա նա՝ իշխանության ղեկավարը, գտավ այնպիսի տարբերակ, որ կարողանա ապօրինությունների մաս դարձնել ոչ թե իր թիմին, այլ ժողովրդին, բայց այդ ժողովրդի մոտ ՍԴ նախագահին և դատավորներին դեմ գնալու որևէ պահանջ չկա, հասարակության լայն զանգվածներն առնչություն չունեն ՍԴ-ի հետ: Ավելին՝ այդ կառույցի մասին 90 տոկոսը չէր էլ լսել և սկսեց լսել միայն ՍԴ-ի շուրջ ծավալված արշավի դեպքում։ Հասարակությունն այլ բան է ուզում. ուզում է, որ փոխվի իր կենսակերպը, բայց այս թիմն այդ հասարակությանը կարողացավ ներշնչել, որ իր կենսակերպը չի փոխվել, որովհետև փոխել է պետք Սերժ Սարգսյանին, դա տեղի ունեցավ, հետո նրանք այդ նույն հասարակությանը ներշնչեցին, թե իրենց կենսակերպը չի փոխվի, քանի դեռ Փաշինյանը վարչապետ չի դարձել, և ԱԺ արտահերթ ընտրություններ չեն եղել, և հասարակությունը դա էլ տվեց: Եվ թեև հիմա այդ նույն հասարակությունը շարունակում է պահանջել, որ իր սոցիալական խնդիրները լուծվեն, իշխանությունը հիմա էլ ասում է, որ դրանք չեն լուծվի, քանի դեռ ունենք այս Սահմանադրական դատարանը»,- ասաց Կիվիրյանը՝ շեշտելով, որ որքան էլ հասարակությունը և ողջ հայ ազգը շարունակում է սպասել, սակայն, երբ հասկացավ, որ իր խնդիրները չեն լուծվում, հասցնելու է շատ կոշտ հակահարված։

«Դուք կտեսնեք այդ կոշտ ընդվզումը, որովհետև չկա շատ ավելի կատաղած զանգված, քան խաբված զանգվածն է, դրա համար այս իշխանությունը փորձում է մինչև այդ ընդվզումների սկիզբը բոլոր իշխանական լծակները վերցնել իր տոտալ վերահսկողության տակ, իսկ այդ ժամանակ բոլոր ձևերով փորձելու է ճնշել հասարակության ընդվզումը։ Այսինքն՝ իշխանությունը սահմանում է բոլոր օղակներում տոտալ վերահսկողություն, մինչ կսկսվեն ընդվզումները»,- ասաց Կիվիրյանը։

Ըստ հրապարակախոսի՝ այդ հանրային ընդվզումը չի կարող կանգնեցնել ոչ հազարավոր մարդկանց կրճատման հաշվին աշխատավարձերի չնչին բարձրացումը, ոչ էլ իշխանության կողմից հնչեցվող կոռուպցիայի դեմ պայքարի թեզը։

«Ասում են՝ կոռուպցիայի դեմ պայքարում են, բայց իրենց իշխանության մաս կազմած՝ այդ բռնված նախկին պաշտոնյաները ցույց են տալիս, որ կոռուպցիա հիմա էլ կա։ Ով շփվում է պետական մարմինների հետ, զգում է՝ կոռուպցիայի քանակը ոչ միայն չի նվազել, այլև՝ աճել է, որովհետև մենք գործ ունենք ոչ թե՝ համակարգային աշխատանքի հետ, այլ՝ շոուների։ Երբ դու քո քաղաքական թիմի անգրագետ անդամներին նշանակում ես պատասխանատու պաշտոնների, դա դասական կոռուպցիա է»,- ասաց Կիվիրյանը։

Նա վստահեցնում է՝ իշխանությունը որ ոլորտում նախաձեռնում է փոփոխություններ, «ունքը սարքելու փոխարեն՝ աչքն է հանում», ուստի ավելի լավ է՝ որևէ բարեփոխում էլ չնախաձեռնի։

«Ավելի լավ է՝ որևէ բան չանեն։ Ակնհայտ է, չէ՞, որ սահմանադրական փոփոխությունների հարցում իրենք չեն կարող գործել ավելի բարեխիղճ և օրենքի շրջանակում, որովհետև այս հանրաքվեով, և՝ ոչ միայն, ցույց են տվել իրենց ապօրինի ձեռագիրը։ Ես այս պահին իրական և համակարգված քայլեր չեմ տեսնում, որ իշխանությունը արդյունավետ կերպով գնում է սահմանադրական փոփոխությունների՝ գերվարչապետական համակարգից ազատվելու համար։ Այդ ամենը պատրանք է, ավելին, ես տեսնում եմ միահեծան իշխանություն ունենալուն միտված գործընթաց»,- ասաց Կիվիրյանը։

Վերջում Արգիշտի Կիվիրյանը հանրությանը կոչ արեց հստակ գիտակցել, որ որևէ  կապ Սահմանադրական դատարանի և վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված «փոսերով ասֆալտների» միջև չկա և չի կարող լինել, ուստի վարչապետը, ըստ նրա՝ փորձում է էժանագին քարոզչական հնարքներով չեղած այդ կապը ստեղծել։

«Որևէ կապ չկա, հակառակը՝ այս իշխանությունը խարխլում է իրավական պետության հիմքերը, որի արդյունքում մեր պետությունը վերածվելու է կարկատված ասֆալտի»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>