Մեքենաների ավելացման պայմաններում զոհերի թիվը նվազել է․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղիղ միացման ժամանակ հայտարարեց, որ այս տարվա ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երկուսով պակաս են եղել ճանապարհային պատահարների հետևանքով մարդկանց մահվան դեպքերը։ Նա նշեց, որ դա եղել է չնայած այն բանի, որ մեքենաների թիվը նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ավելացել է մոտ 100 հազարով։ Վարչապետի խոսքով՝ 2019-ին մոտ 190 հազար մեքենա է ներկրվել Հայաստան, թեև դրանց մի մասը վաճառվել է արտերկիր։
Մանրամասները՝ տեսանյութում

